Այս հոդվածի վերնագիրը մի փոքր անկապ է ստացվում, բայց դե, մեր իրականությունն է այդպիսին՝ քաղաքականությունն ապաքաղաքականացված է։ Ավելի ճիշտ՝ քաղաքականությանը պատերազմ է հայտարարված։
Զբաղվել քաղաքականությամբ նշանակում է պայքարել իշխանությունը վերցնելու և սեփական ծրագրերն առաջ տանելու համար։ Հենց դա էլ հունից հանում է գործող իշխանությանը։
Երբ հայտարարվեց, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, այդ պահից սկսած՝ պարզ էր, որ իրականում դրված է հետևյալ խնդիրը՝ Հայաստանում քաղաքականությամբ չպետք է զբաղվեն ՀՀ բոլոր քաղաքացիները՝ բացի մեկից։ Դա վտանգավոր ցանկություն է։
Իշխանության համար պայքարը քաղաքական սուբյեկտների թիվ մեկ գործառույթն է։ Այդ պայքարը պետության շարժիչ ուժն է։
Կախված այն հանգամանքից, թե ինչպես է մղվում իշխանության համար պայքարը, և ինչ դեր է հատկացված այդ պայքարում հանրությանը՝ վճռվում է տվյալ պետության ճակատագիրը։
Եթե իշխանության համար մղվող պայքարը հրապարակային ու մրցակցային չէ, ապա պետության մեջ չի կարող զարգացում լինել։ Պատմությունը դա է ցույց տալիս։
Մեզանում փորձ է արվում ոչնչացնել քաղաքականությունը, այսինքն՝ պետությունը (պետության վերացում չեն ուզում, իհարկե, բայց այդպես կարող է ստացվել)։ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն այդ փորձն է։ Փորձին հաջորդելու է բուն բեմադրությունը։ Այդ բեմադրության խափանումից է կախված ՀՀ հետագա ճակատագիրը։
Քաղաքականացնել քաղաքականությունը

Կորյուն Մանուկյան