Քաղաքային տրանսպորտի մի զգալի մաս չի գործում, իսկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը քնած է
Այսօր առավոտվանից կանգառներում կարելի էր անսովոր բազմություն տեսնել։ Քաղաքային տրանսպորտի մի մասը չէր աշխատում։ «7օր»-ի թղթակիցն ականատես է եղել, որ մասնավորապես «65» համարի երթուղային տաքսիները և «15» համարի ավտոբուսները չէին գործում։ Պարզվում է, որ երթուղային տաքսիների և ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել։ Թե ինչո՞ւ չհաջողվեց պարզել, որովհետև վարորդներից ոչ ոք չկար։ Խմբագրությունը զանգեր է ստացել, որ չեն գործում նաև Նոր–Նորքի տրանսպորտային միջոցները և մարդկանց նման բազմություն կարելի է տեսնել նաև այս համայնքի կանգառներում։ «7օր»-ը փորձել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից պարզել, թե ինչ է կատարվում, բայց ժամը 10։00-ի դրությամբ այնտեղ ոչ ոք չի եղել, որպեսզի պատասխանի հարցերին։

7or.am