Լրահոս

05.11.2009 10:29


ՀՀ–ում հունվար–սեպտեմբեր ամիսներին ամուսնության բացարձակ ցուցանիշը կազմել է 13 740, իսկ ամուսնալուծության ցուցանիշը` 2132

ՀՀ–ում հունվար–սեպտեմբեր ամիսներին ամուսնության բացարձակ ցուցանիշը կազմել է 13 740, իսկ ամուսնալուծության ցուցանիշը` 2132

ՀՀ-ի ամբողջ տարածքում ամուսնությունների բացարձակ ցուցանիշը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսնրին կազմել է 13 740, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 13 616։ Ամուսնաուծությունների բացարձակ թվաքանակը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսնրին կազմել է  2132, իսկ նախորդ տարի նույն ժամանակհատվածում եղել է  2274։  «7օր»-ի հետ զրույցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  Մարդահամարի և ժողովրդագրություն բաժնի պետ Կարինե  Կույումջյանը նշել է, որ հանրապետությունում 2009թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 155 դեպք'  2008թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 167-ի փոխարեն: ՀՀ մարզերում ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են  Լոռու մարզում՝ 348, հաջորդ տեղում Երևանն է ՝ 183, հետո գալիս է Սյունիքը՝ 157, Շիրակը՝ 144, Վայոց Ձորը՝ 143, Արարատը՝ 121, Կոտայքը՝ 110, Արագածոտնը և Տավուշը՝ 100-ական, Գեղարքունիքը՝ 84, Արմավիրը՝ 78։

 Ի դեպ, ամուսլածությունների թվով աշխարհում առաջին տեղում Ռուսաստանն է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը