Օրերս հեռուստատեսությամբ մի քննարկում էր կազմակերպվել Հայաստանում գրանցված կուսակցությունների մասին։ Տարբեր տեսակետներ հնչեցին։ Սակայն բոլորի մոտ ընդհանուրն այն էր, որ մեզանում կուսակցական համակարգը կայացած չէ։ Դժվար է այդ ձևակերպման հետ չհամաձայնելը։ Իսկ թե ինչու է այդպես ստացվել, այլ խոսակցության թեմա է։
Կուսակցությունների հարցը շատ լուրջ է Հայաստանում։
Կա յոթանասունից ավելի կուսակցություն։ Խոսքս գրանցվածների մասին է։ Իրական կուսակցությունների քանակն ավելի շատ է։ Չգրանցվածների գործունեությունն, ի դեպ, շատ դեպքերում ավելի մասշտաբային է և ազդեցիկ, քան գրանցվածներինը։
Կուսակցությունների հիմնական խնդիրներից մեկը փողն է, ավելի ճիշտ՝ դրա ծագումը և հայթայթումը։
Որտեղի՞ց են գոյանում կուսակցությունների ֆինանսական ռեսուրսները հարցի պատասխանը գրեթե բոլորը գիտեն, բայց ոչ մեկը կոնկրետ բան չի կարողանում կամ չի ուզում ասել։
Ֆինանսավորման առումով կուսակցություններին կարելի է բաժանել երկու խմբի՝ փող ունեցողներ և չունեցողներ։ Ընդ որում՝ ունեցողների լեգիտիմությունն այդ մասով զրո է, քանզի պարզ չէ, թե, օրինակ, ՀՀԿ–ին որտեղի՞ց այդքան փող, որ այդպիսի կուսակցական գրասենյակ է պահում, ճոխ քարոզարշավներ է անցկացնում, ընտրակաշառք բաժանում...
Միամիտ չկա, իհարկե։ Բոլորն էլ գիտեն, թե որտեղից է առաջացել ՀՀԿ–ի ու դրա ղեկավարի փողը։ Խոսքս հարցի ձևական և փաստաթղթային կողմին է վերաբերում (սա այն դեպքն է, երբ փաստաթղթերով ոչ մի բան կարգին չէ)։
Բացի ՀՀԿ–ից՝ մյուսների փողն անհամեմատ քիչ է, կամ ընդհանրապես չկա։
Մինչև այս տարվա փետրվար ամիսը բոլոր կուսակցությունների մեջ ֆինանսական լեգիտիմություն ուներ միայն ԲՀԿ–ն, քանզի հայտնի էր, որ փողը տալիս է դրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երբեք պետական պաշտոնյա չի եղել գործադիրում, ու փողը չի կուտակել պետական գանձարանի հաշվին։
Կարելի է, անշո՛ւշտ, կասկածի տակ առնել Ծառուկյանի փողերի ծագման լեգիտիմությունը, բայց այդ դեպքում պետք է կասկածի տակ առնվի բոլորինը՝ սկսած փոքր բիզնեսից մինչև խոշոր բիզնես, ապօրինի ավտոտնակ ունեցողից մինչև 10 հազար դոլարանոց ավտոմեքենա քշող միջին աշխատող։
Մինչփետրվարյան ԲՀԿ–ից բացի՝ մյուս կուսակցությունների փողի աղբյուրն ամբողջությամբ ստվերային է եղել, և կա։
Իշխանություններին, բնականաբար, դուր չէր գալիս, որ քաղաքական դաշտում այլընտրանքային ու անվերահսկելի փող կա, քանզի այդ փողն անկախ էր դարձնում նաև այլ կուսակցություններին և ուժերին, ինչն էլ իր հերթին կարող էր իշխանափոխության հնարավորություն ստեղծել։
Փետրվարից հետո ամեն ինչ «տեղն» է ընկել։ Այժմ իշխանական փողից բացի՝ այլ փող չի պտտվում քաղաքական դաշտում։ Փողն այդ ուղղակի կամ անուղղակի ձևով վերահսկվում է, և գրանցված ու գրանցվելիք բոլոր կուսակցություններն ընդունել են այդ խաղի կանոնը կամ համակերպվել են այդ վիճակի հետ։ Գոնե այս պահին այդպես է։
Հենց իշխանական վերահսկողությունից դուրս փող հայտնվի քաղաքական գործընթացի մեջ, անմիջապես քաղաքական կյանքը կմտնի ակտիվ շրջան, և իրական հնարավորություն կստեղծվի իշխանափոխության համար։
Այս պահին Հայաստանում միայն մեկ կենտրոնկարող էիշխանության վերահսկողությունից դուրս փող մտցնել քաղաքական գործընթացի մեջ։ Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ, հանրության համար պարզ կդառնա շատ շուտով։
Գաղափար, թիմ, առաջնորդ, փող և կազմակերպչական ունակություններ՝ սրանց համադրությունն է քաղաքական պայքարի հաջողության բանալին։ Նշված բաղադրիչներից որևէ մեկի բացակայությունը դեպի պարտություն տանող ճանապարհ է։ Մնացածը լոլոներ են։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Երբ Նապոլեոնին հարցնում են, թե ինչ է իրեն պետք այս կամ այն ճակատամարտը հաղթելու համար, նա պատասխանում է շատ կարճ՝ փող, փող և էլի փող։ Դե, իսկ գաղափարի պակաս Նապոլեոնը երբեք չի ունեցել։ Ինչպես որ հայաստանյան բոլոր կուսակցությունները։
Կուսակցական փողեր

Այս պահին Հայաստանում միայն մեկ կենտրոն կարող էիշխանության վերահսկողությունից դուրս փող մտցնել քաղաքական գործընթացի մեջ։ Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ, հանրության համար պարզ կդառնա շատ շուտով։