«Ալեքս Գրիգ»-ը տուգանվեց անբարեխիղճ մրցակցության համար, իսկ վառելիքի և այլ շուկաներում ուսումնասիրություններ սկսվեցին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր:
Դրանցից երեքը վերաբերել են «Ալեքս Գրիգ»ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերին: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել «Մանուկյան և գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների' մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում:
Համաձայն դիմումի, «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» և «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Ըստ դիմումի, տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել և ենթակա են պահպանման նաև Հայաստանի հանրապետությունում:
Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից «Պառլամենտ գրուպ» և «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերությունների «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերության համանուն և «Սլավյանսկայա» ընկերության «Բուֆետնայա Տրադիցիա» ապրանքային նշաններին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և վիճարկման առարկա հանդիսացող ապրանքանիշերի հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով ուղարկվել են փորձաքննության: Փարձաքննությունը հաստատել է, որ «Ալեքս Գրիգ»-ի կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները և վերոհիշյալ ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները («Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա») գրաֆիկական և իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
Հանձնաժողովն այսօր «լեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն և յուրաքանչյուր դեպքի համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին ՀՀ օրենքի համաձայն տուգանել 500 000 դրամով (ընդհանուր առմամբ' 1 500 000 դրամ): Ընկերությանը հանձնարարվել է 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել սույն որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն, դադարեցնել և հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը, մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:
Այսօրվա նիստում Հանձնաժողովը, հաշվի առնելով մի շարք ապրանքային շուկաներում մոնիտորինգի արդյունքները, ուսումնասիրություններ սկսեց այն շուկաներում, որտեղ ապրանքների գների դինամիկան մրցակցության կանոնների հնարավոր խախտման մասին մտագոհությունների տեղիք է տալիս: Ըստ այդմ, հանձնաժողովը բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ է պահանջել այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վառելիքի ներկրման և իրացման գների, ներկրման ծավալների վերաբերյալ: Իսկ շաքարավազի, կարագի և բուսական յուղի շուկաներում պարզաբանումներ կպահանջվեն գների բարձրացման հիմնավորումների կամ դրանց համար պատճառ հանդիսացած գործոնների վերաբերյալ: Ստացված նյութերի վերլուծության արդյունքում կորոշվի վարույթներ հարուցելու հիմքերի առկայության հարցը:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հանձնարարությամբ, աշխատակազմի մասնագետներն այսուհետև շուկաների վերլուծություններն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նոր տնտեսվարողների համար շուկայի մուտքի խոչընդոտների բացահայտմանն ու վերացման խնդիրներին: