Լրահոս

05.11.2009 14:28


Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքային տրանսպրտի միջոցների մի մասի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր առավոտվանից քաղաքային տրանսպորտի մի զգալի մասը չէր գործում։ Թե ինչ է կատարվում քաղաքային տրանսպորտի հետ՝ Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից «7օր»-ին պատասխանել են հետևյալ կերպ.

Ի պատասխան նոյեմբերի 5-ին Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի քանի կազմակերպության կողմից աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ հարցումների տեղեկացնում ենք.

Վերգետնյա ուղևորափոխադրումներ իրականացնող մի խումբ կազմակերպություններ վերջերս դիմել են Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին' հայտնելով, որ վերջին շրջանում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրենց կազմակերպություններում իրականացվում են ստուգումներ' կապված վարորդների աշխատաժամերի հետ, որի արդյունքում տնտեսավարողների նկատմամբ կազմվում են արձանագրություններ: Այդ արձանագրություններն էլ առիթ են հանդիսացել, որպեսզի Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի քանի կազմակերպություններ դադարեցնեն երթուղիների աշխատանքը:

 Հավելենք, որ Երևանի քաղաքապտարանում, ի պատասխան ուղևորափոխադրողների դիմումի, կազմվել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրում է բարձրացված հարցը' մասնագիտական եզրակացություն կատարելու և համապատասխան լուծում առաջարկելու նպատակով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը