Կիևի Մայդանն ավարտվեց պարտությամբ, խայտառակությամբ ու կապիկությամբ։ Ուկրաինան դարձել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։
Նախկին Ուկրաինան այլևս չկա ու չի էլ լինի։ Ուկրաինացիները Ղրիմը կորցրեցին, իսկ Դոնբասն ու Լուգանսկը կրակի մեջ են (տնաբույծ արևմտամետների ականջը կանչի)։
Այս ամենը հետևանք է այն բանի, որ Ուկրաինայի քաղաքական վերնախավը ներքին խնդիրների լուծումը տեսնում է «մետության» մեջ, այսինքն՝ արտաքին կողմնորոշումների գիրկն է ընկել։ Արևմուտք–Ռուսաստան հակամարտության արանքում էլ միախառնվեցին ազգային ողբերգությունն ու խայտառակությունը։
Մայդանի «դիջեյներն» իրենց գործն արեցին ու էստաֆետը հանձնեցին Պորոշենկոյին, կամ, ինչպես ուկրաինացիներն են սիրում ասել, պորոշոկին (փոշուն)։
Հիմա Ուկրաինայում սկսվել է կապիկության փուլը։ Օդեսսայի մարզային ղեկավար է նշանակվել տխրահռչակ Սահակաշվիլին։ Այս նշանակումը ցույց է տալիս, թե որքան սնանկ է Մայդանի զոհերի գնով իշխանության եկած մարդկանց խումբը։
Սահակաշվիլիին նշանակել պաշտոնի միայն այն բանի համար, որ նա պաթոլոգիկ հակառուսականությամբ է տառապում, առնվազն անմեղսունակություն է։
Սահակաշվիլիի նշանակմամբ Ուկրաինայի ղեկավարությունն իր անհարգալից վերաբերմունքն է ցույց տվել Վրաստանի ու վրաց ժողովրդի նկատմամբ։
Ինչպես հայտնի է, Սահակաշվիլիին Վրաստանում դատապարտել են, և հիմա նա հետախուզման մեջ է։ Եթե դրանից հետո դու նշանակում ես նրան Օդեսսայի ղեկավար, ապա դա նշանակում է, որ չես հարգում Վրաստանին ու նաև ուզում ես, որ Օդեսայում էլ լինի այնպես, ինչպես Վրաստանում։
Այդ մասին, ի դեպ, խոսել էր Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն։
Սահակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանում մի քանի հարյուր հազար մարդ անհիմն կերպով, առանց դատ ու դատաստանի անցել էր բանտերով, կորցրել սեփականությունն ու ենթարկվել նվաստացումների։ Վրաստանի ֆասադային դեմոկրատիայի տակ թաքնված էր բերիական համակարգը, որը մարդատյաց էր, և իր էությամբ՝ բոլշևիկյան։
Սահակաշվիլին աչքի էր ընկնում նաև ընդգծված հակահայկական քաղաքականությամբ և պրոթուրքական գծով։ Դա էր պատճառը, որ Ալիևն օրերս ընդունել էր նրան Բաքվում՝ չքաշվելով Վրաստանի գործող իշխանությունների արձագանքից։ Վրաստանը թուրք–ադրբեջանական ալյանսի համար «պռախադնոյ դվոռ» սարքած Սահակաշվիլին գիտեր, որ իրեն բարձր են գնահատում Անկարայում և Բաքվում, ու դրա համար էլ արխային գնացել էր Ադրբեջան։
Պորոշենկոյի այս նշանակումը, հետևաբար, յուրօրինակ «մեսիջ» և ոչ բարեկամական «ժեստ» պետք է ընկալեն Հայաստանում և Վրաստանում։ Դե, իսկ Ռուսաստանի մասով ամեն ինչ պարզ է։
Նկատենք, որ տուժողը Հայաստանը, Վրաստանը կամ Ռուսաստանը չեն լինելու։ Տուժելու է Ուկրաինան, որի ինքնիշխանությունն այն աստիճան է ընկել, որ կիսախելագար էմիսարներին պարտադրում են նահանգապետ դարձնել։
Ահա՛ «մետության» իրական արդյունքները։
Գևորգ Գևորգյան
Հ.Գ.։ Սահակաշվիլին շատ լավ ընկեր ունի Հայաստանում։ Լավ կլինի, որ նա միջնորդի Պորոշենկոյին, որպեսզի իր հայ ընկերոջն էլ մի գործի նշանակեն կրակի մեջ հայտնված Ուկրաինայում։ Հա՛մ հայ ժողովուրդը կշահի, հա՛մ Սահակաշվիլին ուրախ կլինի։
Մայդանի «պորոշոկը»