ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Մնացականյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արևիկ Պետրոսյանի, Արա Բաբլոյանի, Մխիթար Մնացականյանի, Էռնեստ Սողոմոնյանի, Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն է ներկայացրել՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Մինչև 30 օրով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: