Էրդողանի կուսակցությունը զիջում է դիրքերը (լրացված)
Նախնական տվյալներով՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Քվեաթերթիկների 60%–ի հաշվարկի արդյունքներով՝ այդ կուսակցությունը ստացել է ձայների 43,6%–ը։ Սա Էրդողանի գլխավորած կուսակցության ամենացածր արդյունքն է վերջին 12 տարվա մեջ։
Պրոքրդական «Ազգային–դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ընտրողների 10,6%–ի աջակցությունը։
Հաջորդ երկու կուսակցությունները, որոնք ձայների նման բաշխվածության պարագայում կարող են հայտնվել խորհրդարանում, ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» և «Ազգային շարժում» կուսակցություններն են։ Նրանք ստացել են քվեների համապատասխանաբար 24,5% և 17%–ը։
***
Այսպիսով, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանի 550 տեղերից կստանա 256-ը: Նախորդ գումարման խորհրդարանում այս կուսակցության մանդատները 9 տոկոսով ավելի էին։
Կառավարություն ձևավորելու համար «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այլ տարբերակ չունի, քան մյուս3քաղաքական ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելը: Քրդամետ «Ազգային–դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն իսկ բացառել է Էրդողանի կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:Քրդամետ կուսակցությունը մեջլիսում կստանա 78 մանդատ, ինչը վերջինի համակիրները հաղթանակ են համարում։
Էրդողանի կուսակցությունը զիջում է դիրքերը (լրացված)
Նախնական տվյալներով՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Քվեաթերթիկների 60%–ի հաշվարկի արդյունքներով՝ այդ կուսակցությունը ստացել է ձայների 43,6%–ը։ Սա Էրդողանի գլխավորած կուսակցության ամենացածր արդյունքն է վերջին 12 տարվա մեջ։
Պրոքրդական «Ազգային–դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ընտրողների 10,6%–ի աջակցությունը։
Հաջորդ երկու կուսակցությունները, որոնք ձայների նման բաշխվածության պարագայում կարող են հայտնվել խորհրդարանում, ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» և «Ազգային շարժում» կուսակցություններն են։ Նրանք ստացել են քվեների համապատասխանաբար 24,5% և 17%–ը։
***
Այսպիսով, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանի 550 տեղերից կստանա 256-ը: Նախորդ գումարման խորհրդարանում այս կուսակցության մանդատները 9 տոկոսով ավելի էին։
Կառավարություն ձևավորելու համար «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այլ տարբերակ չունի, քան մյուս 3 քաղաքական ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելը: Քրդամետ «Ազգային–դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն իսկ բացառել է Էրդողանի կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Քրդամետ կուսակցությունը մեջլիսում կստանա 78 մանդատ, ինչը վերջինի համակիրները հաղթանակ են համարում։
7or.am