Փետրվարին տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացներից հետո իշխանությունների ձեռքերն ազատվեցին։ Հիմա նրանք կարող են ավելի մեծացնել թալանի մասշտաբները, թանկացնել էլեկտրաէներգիայի գինը («դհոլների» գործառույթը թանկացումը «չար ռուսների» վրա բարդելն է), արագացնել սեփականության վերաբաշխման ու կենտրոնացման գործընթացը, գնալ իշխանությունը միահեծան դարձնելու սահմանադրական փոփոխություններին։
Այս պահին մեզանում քաղաքական ճահիճ է ստեղծվել, քանզի գործող ուժերից որևէ մեկը չունի ինքնուրույնության անհրաժեշտ նվազագույն չափ, որը, այլ հանգամանքներից զատ, պայմանավորված է ֆինանսական անկախության բացակայությամբ։
Թվում է, թե իշխանությունները պետք է այս պայմաններում այլևս վախենալու բան չունենային։ Բայց այդպես չէ, և դրա վկայությունն այն է, որ քաղաքական ճահճի պայմաններում ակտիվացվում են «գորտերը»։
Հին ու նոր հաճախորդներին բովանդակությամբ հին, բայց ձևով նոր տիպի առաջադրանքներ են տրված։ Դրա համար էլ ՕԵԿ–ը նոր անվան տակ ուզում է հին «ախք»–ությունն անել, կուսակցություն է դառնում «Իշխանափոխություն կլինի իշու զատկին», այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակը, նոր կուսակցություն է ուզում բացել իշխանության «ժելեոտած» թևի և համատեղությամբ նաև երիտբոլշևիկյան հոսանքի (սրանք իրենց արևմտամետ են կոչում) ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ով այնքան «անկախ» է, որ կողմ է քվեարկում Բաղրամյան 26–ին անհրաժեշտ բոլոր օրինագծերին, և ով «ռասկրուտկաէ արվում»«Գեբելսյան» քարոզչամեքենայով։
Մարուքյանի տարբերությունը քաղաքական ճահճում ակտիվացած մյուս «գորտերից» այն է, որ նա բացահայտ կերպով հանդես է գալիս որպես արտաքին խաղացողների մեկի՝ Արևմուտքի շահերի սպասարկման պատրաստակամություն հայտնողի դերում։ Դա, իհարկե, «ատմազկա» է, քանզի տնաբույծ բոլոր արևմտամետներին քերելուց հետո նախագահական նստավայրի տակ կքած մեկին ես հայտնաբերում։ «1in.am»–ները և «Lragir.am»–ներն էլ են ձևական առումով ներկայանում որպես Արևմուտքի տեղական ներկայացուցիչներ, բայց իրականում սպասարկում են մեկ ընտանիքի շահերը և ծառայում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործին։ Եթե նույնիսկ մի պահ մտածենք, որ սրանք ոչ թե Բաղրամյան 26–ի, այլ իրոք Արևմուտքի էմիսարներն են, ապա դա շատ ավելի վատ է, քանզի օտար երկրներին ծառայելը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական ու բարոյական հարթության խնդիր է։
Իշխանության ծրագրերն այս «գորտերի» մասով պարզ է՝ փորձել լցնել այն բացը, որն առաջացել է փետրվարյան գործընթացներից հետո, և խրախուսել նաև ներհաճախորդային գզվռտոցը, որը քաղաքական բուռն կյանքի իմիտացիա կապահովի (Նիկոլը «կպնում» է ՕԵԿ–ին, Էդմոնը բոլորին մեղադրում է ռուսամետության մեջ, Արթուր Բաղդասարյանը «կոնսոլիդացիոն» թամաշա է կազմակերպում և այլն)։ Կհաջողե՞ն նրանք այս հարցում, թե՞ ոչ՝ կախված է այն սուբյեկտներից, որոնք իշխանական վերահսկողությունից դուրս են թե՛ գաղափարա–կազմակերպչական, թե՛ ֆինանսական առումներով։
Եթե քաղաքական ճահիճը պահպանվի, ապա «գորտերի» կռկռոցի պակաս չենք զգալու, իսկ այդ ընթացքում շարունակվելու են մեր երկրի թուլացումն ու արտագաղթը։ Ճեղքման պարագայում ամեն ինչ կարելի է շտկել։ Եվ ուրեմն, պետք է ուշադրություն չդարձնել այն աղմուկին, որը բարձրացրել են այս օրերին «գորտերը»։ Աղմուկն իր տեղը շատ արագ կզիջի, երբ իրական փոփոխությունների ունակ սուբյեկտները սկսեն նոր գործընթաց։
Աղմուկը կդադարի նաև Ազատության հրապարակում համապատասխան էներգետիկայի ապահովման դեպքում։ «Գորտերը» և իրենց տերերը վախենում են մարդկանց հոծ խմբերից և ռացիոնալ խոսքից։ Դա էմպիրիկ ճանապարհով ապացուցված բան է։ Այնպես որ, հեծանիվ հորինել պետք չէ։ Պետք է պարզապես կպնել գործին և հանրության լայն շերտերին ներգրավել գործընթացի մեջ։
Քաղաքական ճահիճն ու «գորտերի» ակտիվացումը
Փետրվարին տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացներից հետո իշխանությունների ձեռքերն ազատվեցին։ Հիմա նրանք կարող են ավելի մեծացնել թալանի մասշտաբները, թանկացնել էլեկտրաէներգիայի գինը («դհոլների» գործառույթը թանկացումը «չար ռուսների» վրա բարդելն է), արագացնել սեփականության վերաբաշխման ու կենտրոնացման գործընթացը, գնալ իշխանությունը միահեծան դարձնելու սահմանադրական փոփոխություններին։
Այս պահին մեզանում քաղաքական ճահիճ է ստեղծվել, քանզի գործող ուժերից որևէ մեկը չունի ինքնուրույնության անհրաժեշտ նվազագույն չափ, որը, այլ հանգամանքներից զատ, պայմանավորված է ֆինանսական անկախության բացակայությամբ։
Թվում է, թե իշխանությունները պետք է այս պայմաններում այլևս վախենալու բան չունենային։ Բայց այդպես չէ, և դրա վկայությունն այն է, որ քաղաքական ճահճի պայմաններում ակտիվացվում են «գորտերը»։
Հին ու նոր հաճախորդներին բովանդակությամբ հին, բայց ձևով նոր տիպի առաջադրանքներ են տրված։ Դրա համար էլ ՕԵԿ–ը նոր անվան տակ ուզում է հին «ախք»–ությունն անել, կուսակցություն է դառնում «Իշխանափոխություն կլինի իշու զատկին», այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակը, նոր կուսակցություն է ուզում բացել իշխանության «ժելեոտած» թևի և համատեղությամբ նաև երիտբոլշևիկյան հոսանքի (սրանք իրենց արևմտամետ են կոչում) ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ով այնքան «անկախ» է, որ կողմ է քվեարկում Բաղրամյան 26–ին անհրաժեշտ բոլոր օրինագծերին, և ով «ռասկրուտկա է արվում» «Գեբելսյան» քարոզչամեքենայով։

Գևորգ Գևորգյան