Դատելով ԱԺ–ում և ԱԺ պատերից դուրս գլխավոր դատախազ աշխատող Գևորգ Կոստանյանի պահվածքից՝ նրան հիմնականում արտադատախազական գործառույթ է վերապահված։
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից ու Կոստանյանի պահվածքից հետո նա այլևս վերածվել է «քոթակի տղեկի»։ Իշխանությունները նրան տվել են «նա ռաստեռզանիե»։
Բոլոր ապօրինությունների համար անընդհատ որևէ պաշտոնյա պետք է քարկոծվի։ Կոստանյանը հենց այդ քարկոծվողի դերն է ստանձնել։ Նա է պատասխան տալիս Լիսկայի ու մյուսների արածների համար։ Նրան է վերապահված աղմկահարույց դեպքերը կոծկելու պարտականությունը, սպանվողին՝ մեղավոր, իսկ սպանողին՝ տուժող դարձնելու գործը։ Եվ վերջապես, Կոստանյանն է «տղամարդու խոսք» «աղանդի» առաջնորդը, և հենց նա էլ պետք է «խուրդվի» որպես «աղանդավոր»։
Կոստանյանն իր այդ դերով շատ հարմար է Բաղրամյան 26–ի համար, որին կից քարոզչամեքենայի ամենասիրած գործը յուրայիններին «փչացնելն» է։ Կոստանյանն այս ամենը, թերևս, շատ լավ հասկանում է, բայց որոշել է վճարել այդ գինը՝ գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնելու դիմաց։
Ի դեպ, Կոստանյանին սիրում են նաև «ընդդիմադիրները», քանզի նրա դեմ հնարավոր է «թունդ» ելույթներ ունենալ խորհրդարանում, «աչոկներ» հավաքել ու «դուխով տղու» կերպարի մեջ մտնել։ Ասել է թե՝ Կոստանյանը «քոթակի տղեկ» է ոչ միայն իշխանությունների, այլ նաև «ընդդիմադիր» գործիչների համար։
Ինչ մնում է «վիկիպեդիան» «վիկիլիքսի» հետ շփոթելուն, ապա Կոստանյանի մոտ դա ըստ Ֆրեյդի է ստացվել։
Գևորգ Կոստանյանը՝ «քոթակի տղեկ»

Սամվել Խաչագողյան