Մեկնաբանություն

09.06.2015 10:20


Դատարկության սիմֆոնիա

Դատարկության սիմֆոնիա

Թվում էր, թե Գագիկ Ծառուկյանի պարտադրված հեռացումից հետո քաղաքական դաշտի սկզբունքայինները, թունդ հեղափոխականները, հակաօլիգարխիստները, արևմտամետիստները, հակապուտինականները, սաստիկ քաղաքացիականները, բեսամթ դեմոկրատները և մյուսները պետք է սուպերակտիվություն դրսևորեն, իջնեն «Ֆեյսբուքի» էջերից ու գրավեն հրապարակները և փողոցները, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը ։

Հիմա վերը նշված կոնտինգենտը հարկադիր պարապուրդի է մատնվել։

ԲՀԿ նախկին առաջնորդին հեռացնելով՝ Սերժ Սարգսյանը զուգահեռաբար «աշխատանքից» ազատել է բոլոր տիպի հաճախորդներին, քանզի նրանց կարիքն այլևս չկա։ Գոնե այս պահին չկա։ Ո՞ւմ են պետք ավելորդ ուտող բերանները։

Այ, հենց իշխանությունների համար իրական վտանգ ներկայացնող սուբյեկտ մտնի քաղաքական գործընթաց, բոլոր տիպի «դիշովկեքի» պահանջը կրկին կունենան նախագահական նստավայրում։ Եվ այդ ժամանակ մենք կրկին կտեսնենք բոցաշունչ ելույթներ, «թույն» ստատուսներ, շենշող ասուլիսներ և այլն։

Մինչ այդ, սակայն, դատարկություն է։ Հանրությանն այժմ դատարկության սիմֆոնիա է մատուցվում։ Բոլոր հաճախորդները ներդաշնակ ձևով լռում են ու սպասում նոր հրհանգի։

Կան, իհարկե, անհամբերներ, որոնք կրկին «1in.am» - ների հերո են դարձել, բայց, մեծ հաշվով, բոլորը լուռ են։։։։ Սպասում են՝ պայքար լինի, որ իրենք էլ իրենց փայը փախցնեն։ Բայց դա երկրորդական հարց է։

Կարևորն այն է, որ դատարָ֯ւթյան սիմֆոնիան իր տեղը զիջի մաժոՀայՀն ըոթոն ըոյՀն ըոոՉն

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը