Արցախի հարցում տարատեսակ զարգացումներ են կանխատեսում փորձագետները
Նոյեմբերի 5-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը. համաձայնությո՞ւն, թե՞ ոչ» թեմայով։ Քննարկման հիմնական զեկուցողներն էին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը և ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Մասնավորապես Մանվել Սարգսյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ մեծ հետաքրքրություն է առաջացնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, և խնդրի միջազգային դերը բարձրացել է։ Նա նաև ընդգծել է, որ նոր իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա շուրջ կախված է նրանից՝ կվավերացնի՞ Թուրքիան արձանագրությունները, թե՞ ոչ։
-Ամեն դեպքում դժվար ընտրություն պետք է կատարի Թուրքիան։ Դժվար է ասել, որ հօգուտ արձանագրությունների վավերացման՝ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կգնա արագացման։ Հակառակը՝ կարելի է սպասել Հայաստանի դիրքորոշման կոշտացմանն այդ հարցում,- ասել է Մանվել Սարգսյանը։
ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ նշել է, որ այսուհետ Հայաստանը մտնում է նոր փուլ՝ արձանագրումից վավերացման փուլ, ինչն ավելի շատ նման է ամերիկյան ֆուտբոլի, որն ավելի կոնտակտային և կոշտ է։ Թուրքիայի խորհրդարանն, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, չի վավերացնի արձանագրությունները մինչև 2010թ. փետրվար-մարտ ամիսները։ Նա ևս այն կարծիքին է, որ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում ղարաբաղյան հարցը նոր նշանակություն է ստացել։ Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծելէ նաև, որ «եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա, հնարավոր է, որ պատերազմը վերսկսվի»։ Պատերազմի վերսկսումն, այնուամենայնիվ, նա հավանական է համարում 12 տարի հետո, քանի որ Ադրբեջանն էլ է գիտակցում, որ այսօր պատերազմը տանուլ կտա։
-Ռազմական առումով Հայաստանն ավելի պրոֆեսիոնալ և պատրաստ է։ Ես մտահոգված եմ նրանց անպատրաստությունից, քանի որ դա հանգեցրել է նրան, ինչ տեղի ունեցավ Վրաստանում։ Վտանգավոր է նրանց անկանխատեսելիությունը։
ԱՄՆ նախագահ Ջ. Բուշի խոսքերը մեջբերելով՝ նա ասել է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց բերե՛ք ու կտեսնե՛ք՝ ինչ կլինի»։

7or.am