ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողներին ասել է, որ էլեկտրաէներգիան կթանկանա 6, 93 դրամով: Այսպիսի նախնական եզրակացության է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
–Հաշվարկում ենք, թե դա ինչ ազդեցություն կունենա տնտեսության, բնակչության վրա: Փորձելու ենք օգնել նպաստառուներին, որ այդ բեռը չզգան,-նշել է նա՝ վստահեցնելով, որ շատ բաց և թափանցիկ են լինելու հանրության առաջ, ու բացատրելու են տեղի ունեցածը։
–Մեր պատկան բոլոր մարմիններն օրենքի կետը պաշտպանելու են, և որևէ խնդիր չեմ կարծում՝ լինի։ Խոսում են մեքենաների և այլնի մասին, բայց վստահ եմ, որ որևէ նման բաղադրիչ չի ընդունվելու,–հավելել է Հ.Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյան. «Էլեկտրաէներգիան կթանկանա 6, 93 դրամով»

7or.am