Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգում ներգրավված իր «թիմակիցների» համար տարատեսակ դերեր է նախատեսել։ Մեկի համար ընտրված է «խուրդվելու» դերը, մյուսի համար՝ պալատական խեղկատակի, երրորդի համար՝ բազմակի օգտագործման «դիշովկի», չորրորդի համար՝ հաստիքային ապուշի, հինգերորդի համար՝ «տրյապկայի» (Տարոն Մարգարյանին նկատի չունեմ), և այլն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերապահված է «քավության նոխազի» և վատ բաները սեփական անունից հայտարարելու գործառույթը։
Այսօր, օրինակ, Աբրահամյանը հերոսաբար հայտարարել է, որ հոսանքը կթանկանա ոչ թե 7, այլ 6,93 դրամով։
«Հաշվարկում ենք, թե դա ինչ ազդեցություն կունենա տնտեսության, բնակչության վրա»,– հայտարարել է վարչապետը։
Թե ինչ կա հաշվարկելու, միայն իրենց է հայտնի։ Առանց հաշվարկի էլ պարզ է, որ թանկացումից տուժելու են և՛ բնակչությունը, և՛ ամբողջ տնտեսությունը։
Ուշադրությո՛ւն դարձրեք, էլեկտրաէներգիայի թանկացման հարցը մակրոխնդիր է և ուղղակիորեն առնչվում է նախագահական ինստիտուտին, բայց այդ թեմայով, ինչպես որ համանման այլ թեմաներով, որևէ բառ չի արտասանել Սերժ Սարգսյանը, մինչդեռ հենց նրա գիտությամբ ու «դաբրոյով» է թանկանալու հոսանքը։
Փաստորեն, Որոտանի համալիրը սեփականաշնորհում են, որպեսզի էլեկտրաէներգիայի թանկացումից գերշահույթներ ստանան տնաբույծ «ամերիկացիները», իսկ ահա թանկացման տհաճ լուրի հայտարարումը թողնում են Հովիկ Աբրահամյանին այնպես, ինչպես Լիսկայի նշանակման ժամանակ եղավ։
Ինչպես հայտնի է, Հ. Աբրահամյանը խրոխտ ձայնով հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանին ինքն է վերանշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում, մինչդեռ Գորիսից մինչև Բավրա բոլորը գիտեն, որ դա Սերժ Սարգսյանի նշանակումն է, պարզապես վարչապետը Մատրոսովի պես դեմ է տալիս իրեն՝ թերևս այն հույսով, որ դա «վերևում» կգնահատվի, ու ինքը կպահպանի կամ նույնիսկ կլավացնի իր դիրքերը իշխանական բուրգում։ Սին հույսեր։
Հովիկ Աբրահամյանին վերապահված դերը

Սամվել Խաչագողյան