Մեզանում ծեծված մի արտահայտություն է պտտվում՝ «Էս երկրում ընդդիմություն չկա»։ Դրա հիմնական տարածողներն իշխանական շրջանակներն են և հանրության մշտադժգոհ հատվածը։
Սակայն ասել, որ այդ ձևակերպումն ամբողջությամբ անհիմն է, սխալ կլինի։ Մարդիկ ահագին բաներ են տեսել ու դրա համար են դժգոհում ընդդիմությունից։ Համ էլ՝ երբ տեսնում են, որ իշխանությունը չի փոխվում, անմիջապես բխեցնում են, որ ընդդիմություն չկա։
Ընդդիմություն, իհարկե, կա։ Այլ հարց է, որ ընդդիմադիր դաշտն իշխանությունների կողմից այնքան է լղոզված, որ անփորձ աչքն ու «թարմ» ականջը շատ հաճախ չեն կարողանում թացը չորից տարբերել։
Դե, եթե ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն ու մյուս համանման կառույցներն իրենց ընդդիմադիր հռչակեն, ապա պետք չէ զարմանալ, որ մարդիկ համոզված պնդեն, որ ընդդիմություն չկա։
Ընդդիմության հարցն, անշո՛ւշտ, կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև իշխանության հարցը։
Եթե դիտարկենք դասական տարբերակով, ապա Հայաստանում իշխանություն չկա։ Կա իշխանական լծակներին տիրապետող մարդկանց խումբ, որը, սակայն, չի տեղավորվում «իշխանություն» հասկացության դասական սահմանման մեջ։
Ինչպես հայտնի է, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, որը մանդատ է տալիս որոշակի մարդկանց և ուժերի՝ իր անունից կառավարելու համար։
Այս պահին մի կողմ թողնելով լեգիտիմության հարցը (և՛ Սերժ Սարգսյանը, և՛ խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունեն)՝ նկատենք, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանն ամբողջությամբ դուրս է մղված կառավարման համակարգից, իսկ Բաղրամյան 26–ում որոշումներն ընդունվում են փակ ռեժիմով և նման գործառույթ կատարելու համար մանդատ չունեցող «գիլդայով»։
Ասել, որ ՀՀԿ–ն իշխող ուժ է, նշանակում է լինել քաղաքական գործընթացներից անտեղյակ մարդ։
ՀՀԿ–ն դակիչ ուժ է, բայց ոչ իշխող։ Հայաստանյում իշխանությունը կենտրոնացված է նախագահական նստավայրում, իսկ որոշումներ ընդունող թիմը կազմված է հանրության լայն շրջանակների կողմից անհայտ մարդկանցից, որոնք, «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ, տոտալ թալանի են ենթարկում Հայաստանը, մենաշնորհային դարձնում տնտեսական ու քաղաքական դաշտը, իրականացնում են մասնավոր սեփականության վերաբաշխում և կառուցում են «Մեկ օլիգարխի տնտեսություն»։
Տեղի է ունենում տնտեսության «սաշիկացում», որի հետ Սաշիկը շատ քիչ կապ ունի։ Նրա անունն է դուրս եկել, բայց իրական «սաշիկները», այսպես կոչված, ուսյալ–կրթյալներն են, որոնք շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր երկրին, քան բոլոր սաշիկները, շմայսներն ու լիսկաները՝ միասին վերցրած։
Այնպես որ, Հայաստանում օրակարգային հարց է ոչ միայն գործունակ ընդդիմադիր բևեռի ձևավորումը, այլ նաև հանրային լեգիտիմությամբ օժտված իշխանություն ունենալը։
Իշխանության և ընդդիմության ձևավորման հրամայականը

Գևորգ Գևորգյան