Լրահոս

04.02.2011 10:09


Անկարայի արդյունաբերական կենտրոնում նոր պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Օսթիմ արդյունաբերական կենտրոնում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել։ Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստաընկերությունը։

Նախնական տվյալներով՝ պայթել է գազ տեղափոխող մեքենայի ցիստերնը։ Մեքենան կանգնած է եղել ներկի արտադրության գործարանի մոտակայքում։

Նշենք, որ նույն օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել քաղաքի նույն հատվածում գտնվող «Մեգա Ցենտր» գեներատորներ արտադրող գործարանի շենքում, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել էր,  34-ը տարբեր վնասվածքներ ստացել։ Պայթյունի հետևանքով չորս հարկանի շենքը ամբողջովին ավիրվել է։

Այս խորագրի վերջին նյութերը