Լրահոս

07.11.2009 11:38


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանից վերադարձել են Ադրբեջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանից վերադարձել են Ադրբեջան։ Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության միջնորդները տարածաշրջան կատարած այցի շրջանակներում նախ հանդիպել են Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, այնուհետև այցելել Հայաստան և հանդիպման արդյունքները ներկայացրել Հայաստանի նախագահին ու արտգործնախարարին։

Դրանից հետո Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովն ու Բերնար Ֆասիեն նորից ժամանել են Ադրբեջան։ Միջնորդներին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։ Համանախագահները նախագահին են ներկայացրել Երևանում կայացած հանդիպումների արդյունքները։ Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ըստ «Bakililar.az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը