Լրահոս

04.02.2011 10:10


Նշանակվել է Ղազասխստանի նախագահի արտահերթ ընտրությունների օրը

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների օր է նշանակվել 2011թ-ի ապրիլի 3-ը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Ինչպես հայտնում է «lenta.ru»-ն՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարությունը Նազարբաևը արել է հունվարի 31-ին։ Ավելի վաղ նախագահին առաջարկել էին նրա լիազորությունները մինչև 2020թ. երկարացնելու համար հանրաքվե անցկացնել։ Նախաձեռնող խումբը հավաքել էր բավարար քանակի ստորագրություններ հանրաքվե անցկացնելու համար, երկրի խորհրդարանն էլ հաստատել էր Սահմանադրության մեջ առանց ընտրությունների նախագահության ժամկետի երկարաձգման մասին ուղղումներ կատարելու օրինագիծը։ Սակայն, Նազարբաևը մերժել էր ուղղումները և այն ուղղարկել քննարկման Սահմանադրական խորհրդում։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական խորհուրդը ճանաչեց, որ ուղղումները չեն համապատասխանում երկրի գլխավոր օրենքին, նախագահը հայտարարել է արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը