Հունվարին պարենամթերքի համաշխարհային գներն ամենաբարձրն են եղել՝ սկսած 1990թ.
ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հիմնական պարենամթերքի, այդ թվում՝ ալյուրի, շաքարի և կաթի համաշխարհային գները բարձրանում են արդեն 7 ամիս անընդմեջ։ Հունվարին դրանք հասել են նոր ռեկորդային սահմանի։ 2010թ. դեկտեմբերի համեմատ հունվարին սպառողական զամբյուղը թանկացել է 3,4%-ով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 1990թ.։
Պարենամթերքի բարձր գները ցածր եկամուտ և պարենամթերքի պակաս ունեցող երկրների անհանգստության հիմնական պատճառն են։
Մասնավորապես Հայաստանում, Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, 2010թ. արձանագրվել է 9,4% գնաճ և կենսամակարդակի անկում։

7or.am