Լրահոս

09.11.2009 12:12


Միքայել Հայրապետյան. «ՀԱԿ–ը կարծեք թե արտաքուստ մարում է, իսկ ներքուստ հակառակը՝ զսպանակի նման պրկվում»

Միքայել Հայրապետյան. «ՀԱԿ–ը կարծեք թե արտաքուստ մարում է, իսկ ներքուստ հակառակը՝ զսպանակի նման պրկվում»

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով մարտի 1-ի իրադարձություններից հետո առաջացած հասարակության բևեռացվածության մասին՝ ասել է, որ արտաքուստ թվում է,  թե այդ բևեռացվածությունն անցել է, բայց ներքուստ շատ ավելի վատ իրավիճակ է ստեղծվել։

-Ներքին օտարում կա սեփական երկրից, որն ավելի վտանգավոր բան է։ Մարտի 1-ի վերքը ներքին արյունահոսության է տանում, և հասարակությունն ինքն իրենից խռոված է,-ասել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ներքաղաքական իրավիճակին՝ Պահպանողական կուսակցության նախագահը նշել է, որ  հայ-թուրքական հարաբերություններն, ի խորոց սրտի, մեր հասարակությանն այնքան էլ չեն հուզում։

-Ներքաղաքական իրավիճակ Հայաստանում պարզապես գոյություն չունի։ Հայաստանում լուրջ առումով քաղաքականություն չկա, իսպառ կայացած չէ, և երբ չկա քաղաքական դաշտ, անիմաստ է խոսել ներքաղաքական իրավիճակից, լուրջ հարաբերություններից, խաղերից։ Ընդամենը կարող են լինել ինտրիգներ, հասարակական և իշխանական հարաբերություններ, որոնք, ներսից պրկված, արտաքուստ զինադադարի վիճակում են։ Հիմա կա հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը լուծելու համար դրսի ուժերի կողմից իշխանության բերված մի ուժ, և մյուս կողմից կա ուժ (հասարակությունը փորձել է իր միջից սերուցք արտազատել), և այն ներկայանում է համաժողովրդական շարժման՝ ՀԱԿ-ի տեսքով, որը կարծեք թե արտաքուստ մարում է, իսկ ներքուստ ընդհակառակը՝ զսպանակի նման պրկվում,-ասել է Միքայել Հայրապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը