Քաղաքական

22.06.2015 19:10


Գյումրու Թատերական հրապարակում նստացույց է

Գյումրու Թատերական հրապարակում նստացույց է

Գյումրու Թատերական հրապարակում այս պահին հավաքվել եւ նստացույց են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող մի խումբ երիտասարդներ: «ԳԱԼԱ»–ն հայտնում է, որ նրանք սպասում են մայրաքաղաքում ընթացող զարգացումներին, որոնցից կախված՝ նախատեսում են իրականացնել բողոքի մի շարք գործողություններ Գյումրիում:

Թե կոնկրետ ինչ ինքնաբուխ ակցիաներ տեղի կունենան Գյումրիում, նրանք առայժմ չեն մանրամասնում. միայն նշում են, թե դրանք համահունչ կլինեն մայրաքաղաքում տեղի ունեցող գործողություններին:

Նշենք, որ գյումրեցի ակտիվիստների մի մասը մեքենաներով մեկնեց մայրաքաղաք՝ մասնակցելու Ազատության հրապարակում տեղի ունեցող միջոցառումներին եւ դեպի Բաղրամյան 26 նախատեսվող մեծ երթին:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը