Լրահոս

04.02.2011 10:52


«Ինչու՞ լռեց Նախագահականը»

«Ինչու՞  լռեց  Նախագահականը»

 Զինդատախազ  Գևորգ Կոստանյանի հետ  կապված  պատմությունը, կարծես, ավարտեց  Նախագահականը, այդպես  էլ  անպատասխան  թողնելով  հետևյալ  հարցերը'

1. Ինչու՞  իր կենսագրություններում  զինդատախազը  երբևէ չի նշել  զինծառայության  մասին  և  դա  հիշել  է միայն  զինդատախազի  պաշտոնում նշանակվելիս,

2. Ինչպե՞ս  է հաջողվել  /այդ  թվում, ՀՀ  օրենսդրության,      որ  պահանջներն  են հնարավորություն  տվել/ բարձրաստիճան  պաշտոնյայի  որդուն'   զինդատախազին, միաժամանակ  սովորել  ասպիրանտուրայում  և  անցնել  զինծառայություն,

3. Եվ վերջապես, որտե՞ղ  է  ծառայել  զինդատախազը:

 Հավանաբար, այս  անպատասխան  հարցադրումներն  են, որ  լռեցրեցին  զինդատախազի  «իրավունքները»  գերակտիվորեն  պաշտպանող  Նախագահականին, որը  հավանաբար, հաճախ է  իր  յուրայիններին  նման  մեթոդներով  օգնության հասնում: Այսպես, մենք հայտարարել  էինք, որ  զինդատախազի  կենսագրությունում խառնաշփոթ  է  և  չի հասկացվում  զինվորական  ծառայություն  անցել  է,  թե  ոչ: Հաջորդ  իսկ  օրն, իշխանական  գրեթե  բոլոր  ԶԼՄ-ներում  Նախագահականին,  առավել  քան, մոտ կանգնած  մի  աղբյուրից  ստացած  լուր  է տարածվում  այն մասին, իբր «սուտը  բռնվել  է», քանի  որ  զինդատախազը  ծառայել  է  բանակում  և  «շտկում  են սուտը», այն  է' խառնաշփոթը:

Սակայն, զավեշտը  նաև   այն  է, որ  համարյա  պաշտոնական  այդ  լուրը  հաստատող  միակ  փաստաթուղթը  զինդատախազի  ընկերների կողմից սոցցանցում  տարածած  լուսանկարն  էր:

Հիշողներ  կլինեն, որ  գրեթե  նույն  պատմությունն  էր կապված  պաշտպանության նախարար  Ս. Սարգսյանի  կենսագրության  հետ  2006թ.-ին,  այն  տարբերությամբ, որ վերջինիս  նախորդ  գրասենյակի  կողմից  «Հայլուր»-ով  ցուցադրվեցին  մի  շարք փաստաթղթեր:

Հույս  ենք հայտնում, որ  երբևէ  այդ օրինակին  կհետևի  նաև  այս  գրասենյակը  զինդատախազի  պատիվն  իրապես  պաշտպանելու  համար  և չի  խուսափի,  նաև, հրապարակելու  Նախագահականի  բարձրաստիճան  պաշտոնայաների կենսագրությունները: Գուցե, մի  քանի «իսկական  տղամարդ»  էլ  հայտնաբերվի:

«Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների» համահայկական  կոմիտեի  լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը