Քաղաքական

24.06.2015 01:00


Ցուցարարները կրկին մերժել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը (տեսանյութ)

Ցուցարարները կրկին մերժել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում մինչ այս պահը բողոքի գործողությունը շարունակվում է։ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խումբը բավականին երկար քննարկում էր Սերժ Սարգսյանին հանդիպել–չհանդիպելու այսօր ևս հնչած առաջարկը, սակայն, ի վերջո, որոշվեց մերժել այն։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու գաղափարին դեմ էր նաև ցուցարարների զգալի մասը։

Քիչ առաջ համակարգող խումբը հայտարարեց, որ այստեղ է հավաքված Բաղրամյան 26–ում բանակցություններին մասնակից ժողովուրդը, ով իր պահանջն արդեն իսկ հայտնել է.

–Սերժ Սարգսյանը պետք է չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, ինչը նա կարող է անել ուղիղ եթերով,–հայտարարել է համակարգող խմբի անդամը և բոլոր ցուցարարներով վանկարկել են՝ ու–ղիղ ե–թեր։

Նաև կոչ է արվել բոլոր քաղաքներում և գյուղերում նստացույց սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը