Քաղաքական

24.06.2015 15:44


Նովակ. «ՌԴ–ն որևէ կապ չունի ՀՀ–ում ընթացող բողոքի ցույցերի հետ»

Նովակ. «ՌԴ–ն որևէ կապ չունի ՀՀ–ում ընթացող բողոքի ցույցերի հետ»

Ռուսաստանը որևէ կապ չունի Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: «Դաշնային լրատվական գործակալության» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Ամեն երկրի կառավարություն ինքն է ընդունում որոշումներ, և դա առաջին հերթին վերաբերում է սակագներին: Մենք որևէ ազդեցություն այդ գործընթացների վրա չունենք», - հայտարարել է Նովակը՝ նշելով, որ Երևանի հետ համագործակցության մասին պայմանագիրը Մոսկվան պաշտոնապես ստորագրել է 2015թ. հունվարի 1-ին, և համաձայն այդ փաստաթղթերի՝ Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից արտոնյալ գներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը