Տարբեր կարծիքներ են հնչում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Դրանք բոլորն էլ գոյության իրավունք ունեն, և միայն վերջնարդյունքում ամբողջությամբ պարզ կդառնա, թե ինչն ինչոց էր։ Բայց հիմա նոստրադամուսության և դավադրությունների տեսության ժամանակը չէ։
Անկախ այն հանգամանքից, թե բողոքն ով էր պլանավորել, ով է փորձում օգտվել, և ինչ նպատակով, կարևորն այն է, որ կան պայքար և դիմադրություն՝ թույլ չտալու համար թալանը։ Բոլորիս խնդիրը, հետևաբար, պետք է լինի այդ պայքարին աջակցելը, որպեսզի այն հանրային շահի տեսանկյունից դրական արդյունք արձանագրի։
Հոսանքի գնի թանկացումը Սարգսյանի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս իշխանության համար միակ խնդիրը փողը «նասոսով» հանրությունից քամելն է։ Առանձին վերցրած մեկ ոլորտում մասամբ դա թույլ չտալով՝ նախադրյալներ կստեղծվեն ավելի լուրջ ու խոշոր խնդիրներ լուծելու համար։
Թալանն, իհարկե, միայն էներգետիկ ոլորտում չէ, և միամտություն է կարծելը, որ հոսանքի գնի չթանկացման դեպքում մեր երկրում ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց քանի որ պայքարի առիթը սակագինն է, ուրեմն պետք է դա վերցնել որպես մեկնակետ։
Իշխանությունները, բնականաբար, կփորձեն ուղղորդել այդ պայքարը, կփորձեն տարատեսակ «կենդանի պատերի» միջոցով պաշտպանվել, կփորձեն քաղաքական ու ոչ քաղաքական սափրագլուխ սադրիչներ ուղարկել Բաղրամյան փողոց, բայց դրան պետք է ըմբռնումով մոտենալ. չէ՞ որ իրենք էլ մի բան պետք է մտածեն իրենց թալանի «իրավունքը» պաշտպանելու համար։
Եթե նույնիսկ այս ամենն իշխանություններն «էն գլխից» ուզում էին իրենց շահերին ծառայեցնել, ապա պետք է այնպես անել, որ դասականի ասած՝ խիարը թարս բուսնի։ Իսկ դա հնարավոր է, քանզի գործընթացները տեղափոխվել են փողոց, իսկ փողոցում թագավորում են անորոշությունն ու անկանխատեսելիությունը, ընդ որում՝ «կենդանի պատի» այս ու այն կողմի համար հավասարապես։
Այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։
Մի քանի ընթացիկ հարցերի շուրջ
1. Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալ–չգնալու ծամծվող հարցի մասին։
Պետք է հիշել, որ ցանկացած գործընթացի ժամանակ կարևորը բովանդակությունն է, այլ ոչ թե ձևը։ Վերջինս պետք է լրացնի բովանդակությանը և փաթեթավորման գործառույթ կատարի, բայց ոչ երբեք փոխարինի դրան։
Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու և բանակցելու թեմա չկա։ Որքան էլ «Lragir.am»–ները, տարատեսակ «վերլուծաբանները», «կրեաԾիվշիկները», «հայտնիները», իշխանության համար «կենդանի պատ» կազմածներից ոմանք փորձեն ուղղորդել ցուցարարներին դեպի հանդիպում–շոուի մասնակցություն, պետք է այն մերժել, քանզի խոսելու թեմա չկա։ Շատ կոնկրետ հարցին պետք է տրվի շատ կոնկրետ պատասխան՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Գյալաջիների բազմաթիվ տեսարանների ականատես դարձած մեր հանրությանը պետք է, որ այս ամենը պարզ լինի։
Կյանքը ցույց է տալիս, որ ցուցարարները ճիշտ որոշում են կայացրել՝ չգնալ հանդիպման։ Պետք է այդ գիծը պահել։ Իսկ «երկխոսության» կողմնակիցներին անմիջապես պետք է դհոլի տիտղոս շնորհել և ուղարկել «կենդանի պատ» կազմելու։
Էլեկտրաէներգիայի սակագնի մասով Սերժ Սարգսյանին պետք է գյալաջին, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ արդյունքը։ Արդյունքի հասնելու համար պետք է ուժեղանալ, ինչին հաստատ չի նպաստելու Բաղրամյան 26–ում նախատեսված շոուն։
Եթե ՀՀԿ ղեկավարը բարի լուր ունի հայտնելու, թող անի առանց շոուի։
2. Պետք է մեկ բան հստակ իմանալ. այսպես կոչված՝ երկխոսության առաջարկը պարբերաբար շրջանառության մեջ դնելով՝ իշխանությունները, այլ խնդիրներ հետապնդելուց զատ, նոր հող են նախապատրաստում բռնությունների կիրառման համար, ինչը բացառելու կամ գոնե դրա հավանականությունը փոքրացնելու, կամ էլ բռնությանը համարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի բողոքի ակցիային։ Քանակը տվյալ դեպքում որակի, այն է՝ իշխանությունների կամքը կոտրելու, ապահովման միակ ճիշտ ճանապարհն է։
Ինչպես թարս բուսեցնել խիարը

Այս պահին այսքանը։
Սամվել Խաչագողյան