Քաղաքական

26.06.2015 12:42


ԱՄՆ Պետդեպ. «Հայաստանում համակարգային կոռուպցիա կա»

ԱՄՆ Պետդեպ. «Հայաստանում համակարգային կոռուպցիա կա»

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հրապարակել է Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը բնորոշ են «համակարգային կոռուպցիան և կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։ Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։

Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան առկա է կառավարության բոլոր մակարդակներում, և խարխլում է օրենքի գերակայության հիմքերը։ Հայաստանի կառավարությունը 2014 թվականի ընթացքում որոշակի սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելով ցածր կամ միջին աստիճանի պաշտոնյաների։

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի առջև ծառացած առավել լուրջ հիմնախնդիրների շարքում են դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանությունը փոխելու քաղաքացիների սահմանափակ հնարավորությունը:

Բանակում վերստին եղել են ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքեր, սպաների և ծառայակիցների կողմից շարքայիններին հալածելու, հետապնդելու և ապօրինի այլ վերաբերմունքի փաստեր։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը