Ինչպես և սպասվում էր, Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքից հետո տեղի ունեցավ իշխանական սցենարի փլուզում։ Թեև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի խոսքերից հետո որոշակի մասով լուծված են համարում իրենց առաջ քաշած խնդիրը, սակայն հավաքվածների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, այդպես չէր մտածում։
Արդյունքում՝ այս պահին ունենք ստատուս–քվո. Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։
Հիմա որոշակի քննարկումներ են սկսվել, թե որ որոշումն է ճիշտ՝ Բաղրամյանում մնա՞լը, թե՞ Ազատության հրապարակ գնալը։ Հարցի պատասխանի համար պետք է հիշել, որ Բաղրամյան պողոտան որոշել էին փակել այնքան ժամանակ, քանի դեռ հետ չի պտտեցվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Իսկ այդ որոշումը հետ չի պտտեցվել։ Ավելին, Սարգսյանն իր երեկվա ելույթով խորին համոզվածությամբ պնդեց, որ հոսանքի գնի թանկացումը ճիշտ է համարում։ Նա նաև ասաց, որ մինչև աուդիտի անցկացումը պետբյուջեից կփոխհատուցվի սակագնի թանկացումը։ Այլ կերպ ասած՝ էլեկտրաէներգիայի թանկացման համար կվճարեն ՀՀ քաղաքացիները, բայց ոչ թե կոմունալ վճարների, այլ հարկերի տեսքով, քանզի բյուջեն ևս ՀՀ քաղաքացիների գրպանի փողն է, որը մենք տալիս ենք պետությանը՝ իշխանություններից հանրային ծառայություններ ստանալու ակնկալիքով։ Այնպես որ, «Ո՛չ թալանին» նախաձեռնության այն հայտարարությունը, որ տեղի է ունեցել իրենց պահանջի կատարում, և հետևաբար պետք է լքել Բաղրամյան պողոտան, առնվազն միամտություն է, իսկ իրականում՝ երիտդհոլություն։
Ուշադրությո՛ւն դարձրեք. ՀՀԿ ղեկավարն ասում է, թե մինչև աուդիտի անցկացումը Կառավարությունը կփոխհատուցի սակագնի թանկացման տարբերությունը։ Պարզ է, որ աուդիտը հետագայում կհաստատի, որ թանկացումն անխուսափելի է, և վերջ։ Մի խոսքով, իշխանական ծրագրերում սակագնի վերանայման կետ չկա։ Կա թանկացումը «լեգիտիմացնելու» և «քաղաքացիականացնելու» ցանկություն։ Հիմա «Ո՛չ թալանին»–ի միջոցով փորձ է արվում կյանքի կոչել «Այո՛ թալանին» կարգախոսը, բայց հենց Բաղրամյան պողոտայում այդ սցենարը փլուզվեց, քանզի մարդիկ չորքոտանի չեն, որ չհասկանան՝ իրենց պահանջը չի կատարվել։
Ի դեպ, անգամ անզեն աչքով է տեսանելի, որ Սարգսյանը սուր շահագրգռվածություն է ցուցաբերում սակագնի բարձրացման հարցում, ինչը շատ խոսուն հանգամանք է, և ամրապնդում է այն տեսակետը, ըստ որի՝ հենց իր կաբինետում է կայացվել թանկացման որոշումը, և Նազարյանի հանձնաժողովը դակել է այդ որոշումը։ Մնացածը մանիպուլյացիաների և կեղծ քարոզչական «կոդերի» ոլորտից է։
Այնպես որ, եթե մարդիկ որոշել էին Բաղրամյան պողոտան փակել այնքան ժամանակ, քանի դեռ սակագնի վերանայում չի եղել (տվյալ դեպքում պետք է մի կողմ թողնել այն, թե դա արդյոք ճի՞շտ, թե՞ սխալ մարտավարություն էր), ապա Սարգսյանի ելույթից հետո բան չի փոխվել։ Սակագինը մնացել է նույնը. պարզապես, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, թղթաբանությունն է ավելացել։
Եվ ուրեմն, այն տրամաբանության շրջանակներում, որով որոշվել էր գնալ Բաղրամյան պողոտա, այժմ այնտեղ մնացողներն են ճիշտ, և պետք չի հակադրություն մտցնել հրապարակի ու պողոտայի միջև. դա նույնպես իշխանական սցենարի մաս է կազմում, որը նույնպես պետք է հանգիստ «ջրել»։
Գնդակն այժմ, ինչպես «դասականը» կասեր, իշխանությունների կիսադաշտում է։
Բաղրամյան պողոտա՞, թե՞ Ազատության հրապարակ

Կորյուն Մանուկյան