Քաղաքական

29.06.2015 03:41


Ուշ գիշեր Բաղրամյան պողոտա էր այցելել ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը

Ուշ գիշեր Բաղրամյան պողոտա էր այցելել ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։ Նա լրագրողներին ասել է, որ հասկանում է՝ այսօր ինչ է տեղի ունենում, և վաղն ինչ կարող է տեղի ունենալ։

–Ընդամենը մարդկային պահանջ է։ Մենք որևիցե մեկին դեմ չենք, մենք մեր արժանապատվությա՛ն կողմն ենք։ Եվ, բնականաբար, արդարացի եմ համարում, և եթե արդարացի է, ուրեմն բոլորս իրար հետ ենք։ Եթե ամե՛ն տարի յոթ դրամ, դրան դեմ ենք այսօր։ Մենք այսօր ոչ թե յոթ դրամի համար ենք կանգնած, այլ կանգնած ենք, որ ամեն տարի յոթ դրամ չավելացնեն։ Այսինքն, մեզ ամեն տարի չուզենան...Ես, ընդհանրապես, յուրաքանչյուր գների բարձրացմանն եմ դեմ։ Եթե մենք աշխատող ժողովուրդ ենք, մեր գները պիտի իջնեն, ինչի՞ են բարձրանում,–հայտարարել է ՀՀԿ–ական պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրը համակարգային է։

Նա նաև ասել է՝ Սերժ Սարգսյանն իր վերջին հայտարարությամբ ժամանակ է խնդրել, որ փորձեն հասկանալ խնդիրը.

–Եվ ես գտնում եմ, որ դա ճիշտ է։ Բայց նահանջելն էլ սխալ է։ Ես չեմ համարում՝ Բաղրամյանում մնալն արդարացված է, թե ոչ. կարող էին Օպերայում լինել, կամ էլ թե չէ, Աշտարակի խճուղու ինչ–որ տարածքում։ Այս ամեն ինչն ակցիա է, բողոքի՛ ակցիա, արժանապատվությո՛ւնը պահելու ակցիա, և դա թե որտեղ կլինի, այդքան կարևոր չէ։ Բայց այսօր մեր կենտրոնական փողոցն է, Մայդանը չի, այլ Բաղրամյան պողոտան է, որոշողը անձն է, և եթե էսքան մարդ որոշել է մնալ, միգուցե ճիշտը սա՛ է,–նշել է Ա. Աղաբաբյանը՝ այդուհանդերձ, չպատասխանելով հարցին՝ ինքը սատարո՞ւմ է այս որոշմանը.

Պրովոկացիոն հարց է։

Ինչ վերաբերում է ցուցարարների կողմից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին չընդունելուն, Ա. Աղաբաբյանն ընդգծել է.

Ո՞վ է մեղավոր, որ Աշոտյանին լավ չընդունեցին։ Մարդը եկավ, չընդունեցին։ Իրա՛ մեղքն ա, որ լավ չընդունեցին։ Հիմի ինձ խի՞ եք ընդունում...բոլոր դեպքերում, չեք ասում՝ վո՛ն ատսյուդա։

ՀՀԿ–ական պատգամավորը նաև նշել է, որ յուրաքանչյուր կուսակցություն պիտի իմանա՝ եթե ինքն իր թերությունները չի տեսնում, ուրի՛շը կտեսնի։

–Թերություններն ուղղողը ժողովուրդն է։ Այսօր ժողովո՛ւրդն է,–շուրջբոլորը նայելով՝ ասել է նա։

Թե որոնք են այդ թերությունները, Ա. Աղաբաբյանն ընդգծել է՝ օտարերկրյա լրագրողներից հայերը տարբերվում են մի բանով՝ ամեն ինչ գիտեն, բայց էլի հարցը տալիս են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը