Բաղրամյան պողոտայում հավաքվածներն Արմեն Աշոտյանին ուղարկեցին հայտնի ճանապարհով։ Ուշագրավ է, որ նույնը, տեղի չունեցավ մեկ այլ ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ։
Սա, կարելի է ասել, «անկախ» մամուլի հերթական խայտառակ պարտությունն էր։ Սա նաև շառաչուն ապտակ էր «Գեբելսյան» քարոզչամեքենային։
Որքան էլ սրանք իրենց ձախողումները փորձում են վերագրել «յուրային» մականունավորներին, միևնույն է, մարդիկ շատ լավ հասկանում են, որ խնդիրը վատ կառավարումն է, այլ ոչ թե «չար օլիգարխները», որոնք համակարգի հետևանքն են, այլ ոչ թե համակարգաստեղծ միավորները։
Հարցն այն չէ, որ Բուռնաշը բարի փերի է կամ Բաղրամյան պողոտայում հավաքվածների աչքի լույսը։ Հարցն այն է, որ Հայաստանն այս վիճակին հասցնողները ոչ թե բուռնաշներն են, որոնց իշխանություններն օգտագործել են, ու հիմա էլ ուզում են ունեզրկել և նրանց սեփականությանը տիրանալ՝ դա ներկայացնելով որպես հակաօլիգարխիկ պայքար, այլ աշոտյանները, որոնց տված վնասները համապետական մասշտաբի են։
Բուռնաշների հարցը արդիական չէ։ Արդիականը բուռնաշների ուսերի վրա իշխանական ռեսուրսներն ագահորեն խժռող աշոտյաններն են։
Պետք չէ կեղծ բաժանում իրականացնել ու հանրությանն առաջարկել ընտրություն կատարել բուռնաշների և աշոտյանների միջև։ Չկա՛ նման հարց։ Դա արհեստական օրակարգ է, որն առաջ է քաշել «Գեբելսյան» քարոզչամեքենան։
Հանրությանը պետք են լրիվ այլ որակի գործիչներ։
Ինչ մնում է Աղաբաբյանին ու Աշոտյանին, ապա առաջինն ակնհայտորեն մատ արեց երկրորդին, քանզի շատ հանգիստ շրջում է Բաղրամյան պողոտայում, իսկ ահա Աշոտյանի մոտ «Բաղրամյանի» սինդրոմը դեռ երկար, եթե ոչ մինչև կյանքի վերջ, կմնա։
Աշոտյանը, ամենայն հավանականությամբ, չէր սպասում, որ իր «կրեաԾիվ» քայլն այդպիսի արձագանքի կարժանանա։ Նրան թվում էր, թե «Ֆեյսբուքում» մի քանի հարյուր լայք սեփական արտադրության ֆեյքերից ստանալն արդեն լուրջ հիմք է «քաղաքացիական» դեմք դառնալու համար։ Բաղրամյան 1–ում ցուցարարները նրան վերադարձրեցին իրականություն։ Աղաբաբյանն, ի դեպ, այդ հարցում կիսում է հանրության տեսակետը։
«Ո՞վ է մեղավոր, որ Աշոտյանինլավ չընդունեցին։ Մարդը եկավ, չընդունեցին։ Իրա՛ մեղքն ա, որ լավ չընդունեցին։ Հիմի ինձ խի՞ եք ընդունում...բոլոր դեպքերում, չեք ասում՝ վո՛ն ատսյուդա»,– Բաղրամյան պողոտայում պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է Բուռնաշը։
Աղաբաբյան VS Աշոտյան
Բաղրամյան պողոտայում հավաքվածներն Արմեն Աշոտյանին ուղարկեցին հայտնի ճանապարհով։ Ուշագրավ է, որ նույնը, տեղի չունեցավ մեկ այլ ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ։
Սա, կարելի է ասել, «անկախ» մամուլի հերթական խայտառակ պարտությունն էր։ Սա նաև շառաչուն ապտակ էր «Գեբելսյան» քարոզչամեքենային։
Որքան էլ սրանք իրենց ձախողումները փորձում են վերագրել «յուրային» մականունավորներին, միևնույն է, մարդիկ շատ լավ հասկանում են, որ խնդիրը վատ կառավարումն է, այլ ոչ թե «չար օլիգարխները», որոնք համակարգի հետևանքն են, այլ ոչ թե համակարգաստեղծ միավորները։
Հարցն այն չէ, որ Բուռնաշը բարի փերի է կամ Բաղրամյան պողոտայում հավաքվածների աչքի լույսը։ Հարցն այն է, որ Հայաստանն այս վիճակին հասցնողները ոչ թե բուռնաշներն են, որոնց իշխանություններն օգտագործել են, ու հիմա էլ ուզում են ունեզրկել և նրանց սեփականությանը տիրանալ՝ դա ներկայացնելով որպես հակաօլիգարխիկ պայքար, այլ աշոտյանները, որոնց տված վնասները համապետական մասշտաբի են։
Բուռնաշների հարցը արդիական չէ։ Արդիականը բուռնաշների ուսերի վրա իշխանական ռեսուրսներն ագահորեն խժռող աշոտյաններն են։
Պետք չէ կեղծ բաժանում իրականացնել ու հանրությանն առաջարկել ընտրություն կատարել բուռնաշների և աշոտյանների միջև։ Չկա՛ նման հարց։ Դա արհեստական օրակարգ է, որն առաջ է քաշել «Գեբելսյան» քարոզչամեքենան։
Հանրությանը պետք են լրիվ այլ որակի գործիչներ։
Ինչ մնում է Աղաբաբյանին ու Աշոտյանին, ապա առաջինն ակնհայտորեն մատ արեց երկրորդին, քանզի շատ հանգիստ շրջում է Բաղրամյան պողոտայում, իսկ ահա Աշոտյանի մոտ «Բաղրամյանի» սինդրոմը դեռ երկար, եթե ոչ մինչև կյանքի վերջ, կմնա։
Աշոտյանը, ամենայն հավանականությամբ, չէր սպասում, որ իր «կրեաԾիվ» քայլն այդպիսի արձագանքի կարժանանա։ Նրան թվում էր, թե «Ֆեյսբուքում» մի քանի հարյուր լայք սեփական արտադրության ֆեյքերից ստանալն արդեն լուրջ հիմք է «քաղաքացիական» դեմք դառնալու համար։ Բաղրամյան 1–ում ցուցարարները նրան վերադարձրեցին իրականություն։ Աղաբաբյանն, ի դեպ, այդ հարցում կիսում է հանրության տեսակետը։
«Ո՞վ է մեղավոր, որ Աշոտյանին լավ չընդունեցին։ Մարդը եկավ, չընդունեցին։ Իրա՛ մեղքն ա, որ լավ չընդունեցին։ Հիմի ինձ խի՞ եք ընդունում... բոլոր դեպքերում, չեք ասում՝ վո՛ն ատսյուդա»,– Բաղրամյան պողոտայում պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է Բուռնաշը։
Ահա այսպիսի բաներ։
Սամվել Խաչագողյան