«Ինտեր ՌԱՕ»–ի ղեկավար. «Կրած վնասների պատճառը ՀՀ–ում գործող կարգավորման համակարգերն են»
Հայաստանի էներգահամակարգում ստեղծված բարդ իրավիճակը, որտեղ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բողոքի զանգվածային գործողությունների հանգեցրեց, ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ։ Այս մասին «ТАСС»–ին ասել է «ԻնտերՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ ԲորիսԿովալչուկը։ Նա հավելել է, որ այս վիճակը Հայաստանի էներգետիկ ոլորտում կարգավորմանհամակարգային խնդիրների արդյունք է։
Կովալչուկը նաև համոզմունք է հայտնել, որ աուդիտի արդյունքների հիման վրա կգան այնպիսի եզրահանգման, որը կհաստատի էներգետիկ ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը։
«ՀԷՑ–ում բազմաթիվ վնասները պայմանավորված են սակագների կարգավորման համակարգով և Հայաստանի էներգահամակարգի գործունեության կանոններով»,–ասել է Կովալչուկը։
Նրա խոսքով՝ այդ կարգավորման համակարգը ենթադրում է էներգաարտադրող ընկերությունների ֆինանսավորում՝ ի հաշիվ ՀԷՑ–ի, ինչպես նաև ստիպում է ընկերությանը ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի էներգետիկ բալանսում՝ առանց սպառողների կողմից փոխհատուցման։
Կովալչուկը հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագնի ոչ լիարժեք բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայանների արտադրության ծավալների նվազումը հանգեցրեցին նրան, որ ՀԷՑ–ը չստացավ 37 մլրդ դրամ շահույթ։
«Հենց դա էլ ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակի պատճառ դարձավ»,–ասել է Կովալչուկը։
Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ»–ն ՀԷՑ–ի 100-տոկոսանոց սեփականատերն է։
«Ինտեր ՌԱՕ»–ի ղեկավար. «Կրած վնասների պատճառը ՀՀ–ում գործող կարգավորման համակարգերն են»
Հայաստանի էներգահամակարգում ստեղծված բարդ իրավիճակը, որտեղ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բողոքի զանգվածային գործողությունների հանգեցրեց, ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ։ Այս մասին «ТАСС»–ին ասել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։ Նա հավելել է, որ այս վիճակը Հայաստանի էներգետիկ ոլորտում կարգավորման համակարգային խնդիրների արդյունք է։

7or.am