Մեկնաբանություն

02.07.2015 10:30


Ինչ «կենդանիներ» կային «պատում»

Ինչ «կենդանիներ» կային «պատում»

Բաղրամյան պողոտայում հիմա արդեն «Տաշիր» պիցցա բերող չկա, էժանագին տաշի–տուշի անող չկա, «բարի» մթնոլորտ չկա։ Չկա, քանի որ Բաղարմայն 1–ում հունիսի 28–ին մնացողները հրաժարվեցին ծափահարել ՀՀԿ ղեկավարի ելույթին և ընդունել «երկխոսության» առաջարկը։

Նեոկոմսոմոլ ջահելներից ու «պատից» ծղրտոցներ լսվեցին, թե բա պետք է հաղթանակ համարել Սերժ Սարգսյանի ելույթը և գնալ նրա մոտ «աուդիտոր» աշխատելու, բայց նրանց «պասլատ» արեցին հավաքվածները։

Ի դեպ, այն բանից հետո, երբ «Այո՛ թալանին» նախաձեռնության երիտասարդներից ոմանք «վերևից» իջեցրած հրահանգով ծլկեցին Բաղրամյան պողոտայից ու գնացին Ազատության հրապարակ՝ Բաղրամյանում մնացողների վրա «գործ տալու» և Սերժ Սարգսյանին կից աուդիտորական հանձնաժողովին սեփական ռեզյումեները ներկայացնելու, անհետացավ նաև «կենդանի պատը», քանզի այդտեղ հայտնվածներից շատերին էլ Բաղրամյան 26–ն էր ուղարկել (Աշոտյանն այդ «պատում» էր հայտնվել սեփական «կրեաԾիվության» ձեռքը կրակն ընկնելու պատճառով. բա որ իմանար, թե ինչ է լինելու, կգնա՞ր)։

Իշխանավորներին պատկանող մասնավոր հիմնարկներում կապիկություններ անողները, ԱԺ–ում «ընդդիմադիր» քվոտայով դհոլություն անողները և փողոցում ցախավելով էժանագին ձևով փիառվողները մեկ հրահանգով չքվեցին Բաղրամյան պողոտայից։ Դա արձանագրեց անգամ «Ես Վովա Գասպարյանն եմ»–ը։

Բաղրամյան 26–ն այդ «պատը» կառուցել էր հնարավոր բոլոր «կենդանիներով», իսկ թե կողքից ովքեր եկան, դա արդեն հաշվից դուրս էր։

Անշուշտ, «պատում» կային իրապես մտահոգ քաղաքացիներ ու սեփական նախաձեռնությամբ եկածներ, բայց նրանք շատ քիչ էին։ Արդյունքում՝ «պատը» փլուզվեց։

Անհեթեթություն է հայտարարելը, թե թունդ ընդդիմադիր ես, և կանգնել «ոստիկանության ու ժողովրդի» միջև։ Բա ձեր նման «թունդ ընդդիմադիրները» պետք է րոպե առաջ քաղաքական աստառ տային այս քաղաքական հարցին ու անցնեին գործի, բայց դե, հարիֆ չկա։ Քաղաքականացման համար փող չեն տալիս, համ էլ՝ կարող են բռնել, իսկ ահա «քաղաքացիականացման» համար Բաղրամյան 26–ում սուպերշռայլ են։

«Կենդանիներին», փաստորեն, նույնպես դուր չի եկել այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը կարող է քաղաքականացվել, այն է՝ դուրս գալ Բաղրամյան 26–ի վերահսկողությունից ու վերածվել շատ առարկայական գործընթացի։ Դրա համար էլ հիմա «պատը» չկա, իսկ «կենդանիները» թրև են գալիս մայրաքաղաքի այլ հատվածներում, կամ էլ զբաղված են ՀՀԿ ղեկավարի հետ սահմանադրական փոփոխությունները քննարկելու եկամտաբեր գործով։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը