Քաղաքական

04.07.2015 09:13


Օսիպյանը համոզում էր ապամոնտաժել աղբամանները

Օսիպյանը համոզում էր ապամոնտաժել աղբամանները

Այսօր առավոտյան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին համոզում էր ապամոնտաժել Բաղրամյան պողոտայում բարիկադների վերածված աղբամանները։

–Բոլորդ գիտակից քաղաքացիներ եք։ Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է, որ ինքներդ ձեր ձեռքով ապամոնատժեք և վերականգնեք հասարակական կարգը։ Իզուր տեղը ժամանակ եք ծախսում։ 100 հոգի հավաքվում եք էստեղ ու Երևանի կենտրոնական փողոցի երթևեկությունը սահմանափակում եք։ Հորդորում եմ՝ ողջամի՛տ եղեք,–ասել է Օսիպյանը։

Ցուցարարներն էլ պատասխանել են, որ բարիկադները կապամոնտաժեն և կհեռանան Բաղրամյան պողոտայից միայն այն ժամանակ, երբ իրենց երեք պահանջները լիովին կատարվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը