Քաղաքական

06.07.2015 10:03


Վ. Օսիպյան. «Իրենք կանեն քայլեր, ոստիկանության կողմից կլինեն համապատասխան քայլեր»

Վ. Օսիպյան. «Իրենք կանեն քայլեր, ոստիկանության կողմից կլինեն համապատասխան քայլեր»

–Իրենք կանեն քայլեր, ոստիկանության կողմից կլինեն համապատասխան քայլեր,–այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը՝ անդրադառնալով 21:00-ին իրականացվելիք «Մեկ քայլ առաջ» ակցիային։

Հիշեցնենք, որ ցուցարարները որոշել են բարիկադների վերածված աղբամաններն ամեն օր մեկ քայլ առաջ տանել, մինչև չկատարվի իրենց երեք պահանջներից գոնե մեկը։

Թե ինչ պատասխան քայլերի է ոստիկանությունը պատրաստվում դիմել, Վ. Օսիպյանն ասել է. «Ոստիկանությունն ամեն օր գործում է տվյալ օրվան համապատասխան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը