Բաղրամյան պողոտայի «պատն» ապամոնտաժվեց ոստիկանության ու Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող «Սանիտեք» կազմակերպության աշխատակիցների համատեղ ջանքերով։
Թե ինչու հենց այսօր տեղի ունեցավ ապամոնտաժումը, և ինչ պետք է լինի հետո, դեռ կհասցնենք գնահատել ու վերլուծել։
Մեկ բան բոլորի համար, կարծում եմ, պետք է ակնհայտ լինի՝ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մատուցած անառաջնորդ, ցանցային, հորիզոնական ու նմանատիպ այլ բանաձևերը բլեֆ են։ Մարդիկ հիմա տեսնում են, որ փողոցում ու հրապարակում հավաքված զանգվածն անգլուխ ձիավորի է վերածվում, եթե չկան կազմակերպվածություն, թիմ և առաջնորդ։ Այնպես որ, բոլոր «կրեաԾիվ»ախմախությունները պետք է մի կողմ դնել ու բացառապես քաղաքական պայքար մղել։ Քաղաքական ասելով՝ նկատի չունեմ «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռալը։ Գոռացողներ շատ կան, մեջն ի՞նչ։ Պետք է ոչ թե գոռալ, այլ հասնել հեռացմանը։ Իսկ դրա համար տարատեսակ ռեսուրսներ են պետք, այլ ոչ թե ծափ–ծլնգոցի։
Առնվազն անհեթեթություն է ավտորիտար ռեժիմի դեմ, այսպես կոչված, քաղաքացիական հարթության մեջ մնալը և հաջողություն գրանցելը։
Մի խոսքով, բովանդակությունը թողած՝ ձևի հետևից ընկնելով՝ ոչնչի հնարավոր չէ հասնել, ինչպես որ էլեկտրաէներգիայի դեմ պայքարի դեպքում եղավ. հոսանքի գինը չի փոխվել, իսկ սպասվող աուդիտը լրիվ այլ նպատակով է արվում, քանի որ ի սկզբանե էր հայտարարվել, որ սակագնի վերանայում չի սպասվում։
Ինչ վերաբերում է երկու շաբաթ ցուցարարներին ու ոստիկաններին բաժանող «պատին», ապա այն շատ խորհրդանշական էր։
Աղբամանները խորհրդանշում են այն վայրը, ինչին արժանին են արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալած այս իշխանությունները։ Հիմա հարցն այն է, թե ով և ինչպես կիրականացնի խորհրդանշական այդ գործողությունը։
Պարզ է, որ առանց քաղաքական ուժի դա հնարավոր չէ։
Պարզ է նաև, որ անհրաժեշտ է նոր ուժ, քանզի հները ցույց տվեցին, որ կա՛մ ունակ չեն, կա՛մ հարմար պահի են սպասում, որպեսզի «երկխոսեն» Սերժ Սարգսյանի հետ։
Վերջին օրերին «անտերության» մատնված Բաղրամյան պողոտան ցույց տվեց, որ իշխանությունը գցած է փողոցում, ավելի ճիշտ՝ աղբամանների մեջ, բայց դեռ չկա այն ուժը, որը կգա, կդատարկի աղբամանները, և տեր կկանգնի Բաղրամյան պողոտային ու ողջ Հայաստանի Հանրապետությանը։
Դեռ այդ ուժը չկա, բայց պետք է ստեղծվի, քանզի օրակարգում ՀՀ գոյության, անվտանգության ու զարգացման հարցերն են դրված։
Խորհրդանշական «պատը»
Բաղրամյան պողոտայի «պատն» ապամոնտաժվեց ոստիկանության ու Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող «Սանիտեք» կազմակերպության աշխատակիցների համատեղ ջանքերով։
Թե ինչու հենց այսօր տեղի ունեցավ ապամոնտաժումը, և ինչ պետք է լինի հետո, դեռ կհասցնենք գնահատել ու վերլուծել։
Մեկ բան բոլորի համար, կարծում եմ, պետք է ակնհայտ լինի՝ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մատուցած անառաջնորդ, ցանցային, հորիզոնական ու նմանատիպ այլ բանաձևերը բլեֆ են։ Մարդիկ հիմա տեսնում են, որ փողոցում ու հրապարակում հավաքված զանգվածն անգլուխ ձիավորի է վերածվում, եթե չկան կազմակերպվածություն, թիմ և առաջնորդ։ Այնպես որ, բոլոր «կրեաԾիվ» ախմախությունները պետք է մի կողմ դնել ու բացառապես քաղաքական պայքար մղել։ Քաղաքական ասելով՝ նկատի չունեմ «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռալը։ Գոռացողներ շատ կան, մեջն ի՞նչ։ Պետք է ոչ թե գոռալ, այլ հասնել հեռացմանը։ Իսկ դրա համար տարատեսակ ռեսուրսներ են պետք, այլ ոչ թե ծափ–ծլնգոցի։

Գևորգ Գևորգյան