Սահմանադրական արկածախնդրության հնարավոր հետևանքները
Սերժ Սարգսյանը դեռևս ամբողջությամբ չի ուզում բացահայտել, թե ինչ փոփոխություններ է ուզում մտցնել գործող Սահմանադրության մեջ։ Չնայած, մեծ հաշվով, բացահայտելու բան չկա. ամեն ինչ տեսանելի է։
Պարզ է, որ բոլոր փոփոխություններն ու Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի խուճուճ ձևակերպումները վերարտադրության ծրագրին ծառայելու համար են։ Բայց դեռ պարզ չէ, թե ինչ վերջնական որոշում կկայացնի ՀՀԿ ղեկավարը՝ ո՞ր մոդելի վրա կանգ կառնի, ինչպե՞ս կփորձի համադրել իր պատկերացրած անսահամանափակ լիազորությունները և զրոյական պատասխանատվությունը։
Սարգսյանը գնում է մի քայլի, որն աննախադեպ է մեր նորանկախ պատմության մեջ։ Իր նախորդները չեն գնացել սուլթանատի ճանապարհով ու ցմահ իշխանության ղեկին մնալու խնդիր չեն դրել իրենց առաջ։ ՀՀԿ ղեկավարը, սակայն, դնում է նման խնդիր ու փորձում լուծել։
Թե ինչով կավարտվի այդ արկածախնդրությունը, կարելի է հաշվել։
Ընդհանուր առմամբ, կա երկու տարբերակ։
Տարբերակ 1–ին
Սերժ Սարգսյանը հաջողացնում է իր վերարտադրության ծրագիրը։ Այդ դեպքում Հայաստանը շարունակելու է տնտեսական առումով թուլանալ, կապիտալի ու մարդկանց փախուստը շատ ավելի մեծ մասշտաբի է լինելու, ներդրումները կրճատվելու են աղետալի ձևով, աղքատությունն աճելու է, և մեր երկիրը մտնելու է պարտքային շատ ծանր բեռի տակ։ Այս ամենի արդյունքում հարվածի տակ է դրվելու Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։
Տարբերակ 2–րդ
Հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքում հնարավոր է լինում վիժեցնել Հայաստանը սուլթանատի վերածելու ծրագիրը և ձևավորել կառավարող նոր էլիտա։ Դա հնարավորություն է տալիս խուսափել տնտեսական կոլապսից և դուրս գալ զարգացման ուղի։
Առաջին տարբերակը տանում է Հայաստանը դեպի թուրքմենբաշիացում կամ ալիևացում՝ առանց նավթի ու գազի։ Երկրորդ տարբերակը բաց տնտեսաքաղաքական համակարգի հնարավորություն է ստեղծում։
Թե որ տարբերակը կունենանք, կախված է յուրաքանչյուրիցս։ Մենք սուլթանատ պահելու ռեսուրս չունենք, և նման շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Եթե էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներն ուզում են, որ չմարի բարձրացած ալիքն, ու պայքարը քաղաքականանա (ոմանք նոր–նոր են հասկացել, որ առանց քաղաքականացման՝ իրենք վերածվում են քաղաքականության օբյեկտի), ապա պետք է փորձեն տրանսֆորմացնել իրենց նախաձեռնությունը՝ պաշտպանելով գործող Սահմանադրությունը ոտնձգություններից։ Թե չէ Բաղրամյան պողոտայում կուտակված էներգիան կգնա ու կկորի ՀԷՑ–ի վատնումների պես։