Պատգամավորական չվաստակած մանդատը վայր դնելուց հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ փողոցից տուն չգնալ ու հեղափոխություն անել։
Փողոցում պարբերաբար հոծ զանգվածներ էին հայտնվում, բայց Արամին տեսնող չեղավ (նա իր տանն այդ պահերին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էր ընդունում)։
Փողոցում Արամին հեղափոխություն անելիս չտեսանք, բայց տեսանք Բաղրամյան 26–ին կից գործող «1in.am»–ների տաղավարներում։ Իսկական «հեղափոխականն» ու «թունդ ընդդիմադիրը» հենց այդտեղ էլ պետք է հայտնվեր։
«Հանրապետության» ղեկավարը մշտապես հայտ է ներկայացնում թիվ մեկ «Գեղամյան» աշխատելու համար և այդ առումով սուր մրցակցության մեջ է մյուս գեղամյանների հետ։ Նկատենք, սակայն, որ Արամը հիմա հաճախորդներիպահեստային նստարանին է, ու ոչ մի կերպ չի կարողանում հիմնական կազմում հայտնվել, քանզի լրիվ այլ ֆունկցիոնալ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար։
2013–ին Արամի բախտը կոմերցիոն առումով չբերեց։ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց նախագահի թեկնածու, ինչը անպիտան դարձրեց նրան իշխանությունների համար։
Արամի հույսը հիմա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Նա պատրաստ է առաջինի «պասով» երկրորդի դեմ գեղամյանություն անել ու հիմա ամեն առիթով ցույց է տալիս, որ «X» պահին իրենից լավ ժողգործիք ՀՀԿ ղեկավարը չի կարող գտնել։
Մի խոսքով, Արամ Սարգսյանը մշտապես հայտ է ներկայացնում հաճախորդաց բանակում թիվ մեկ ջութակի կամ, ավելի ճիշտ, թիվ մեկ դհոլի դերը ստանձնելու համար։
Իսկ մինչև այդ նա իշխանահաճո կոդերով ամփոփում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անարդյունք պայքարն ու հիանում Սերժ Սարգսյանի պահվածքով։
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ «արևմտամետ» Արամի գործը դեռ չի «կպել», ու նա ստիպված «ուչեբկա» է անցնում տխրահռչակ Արման Բաբաջանյանի մոտ՝ վերադառնալով «ընդհատակյա» գործունեությունից։ Արամը վերադարձել է իր գործին, մենք էլ՝ մեր՝ իրեն «փչացնելու» գործին։ Ինչպիսի պահվածք, այնպիսի արձագանք։
Արամ Սարգսյանի «վերադարձը»
Պատգամավորական չվաստակած մանդատը վայր դնելուց հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ փողոցից տուն չգնալ ու հեղափոխություն անել։
Փողոցում պարբերաբար հոծ զանգվածներ էին հայտնվում, բայց Արամին տեսնող չեղավ (նա իր տանն այդ պահերին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էր ընդունում)։
Փողոցում Արամին հեղափոխություն անելիս չտեսանք, բայց տեսանք Բաղրամյան 26–ին կից գործող «1in.am»–ների տաղավարներում։ Իսկական «հեղափոխականն» ու «թունդ ընդդիմադիրը» հենց այդտեղ էլ պետք է հայտնվեր։
«Հանրապետության» ղեկավարը մշտապես հայտ է ներկայացնում թիվ մեկ «Գեղամյան» աշխատելու համար և այդ առումով սուր մրցակցության մեջ է մյուս գեղամյանների հետ։ Նկատենք, սակայն, որ Արամը հիմա հաճախորդների պահեստային նստարանին է, ու ոչ մի կերպ չի կարողանում հիմնական կազմում հայտնվել, քանզի լրիվ այլ ֆունկցիոնալ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար։

Գևորգ Գևորգյան