Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռ չկա։ Իշխանություններն առայժմ շոշափում են հանրային տրամադրությունները որոշակի արտահոսքերի միջոցով։
Այդ արտահոսքերից միայն մեկ բան է պարզվում՝ փորձ է արվում ապահովել Սերժ Սարգսյանի իշխանական երկարակեցությունը։
Մարդակենտրոնության մասին խոսակցությունները դեմագոգիայի ոլորտից են, ու սա հասկանում է անգամ ամենավերջին ապուշը։
Դատելով առկա տեղեկատվությունից՝ ՀՀ քաղաքացիներին են ուզում մատուցել աշխարհի ամենաանհեթեթ Սահմանադրությունը։
Այսպես, ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշակի փակագծեր է բացել «բարեփոխումների» թեմայով։ Պարզվում է՝ սահմանադրագիտության մեջ նոր խոսք է ասվելու, և գերազանցվելու են անտիուտոպիայի ժանրում գրված բոլոր գործերը։
Բոլոր իշխանությունների ծառա Գագիկ Հարությունյանի գլխավորած խումբը, Սերժ Սարգսյանի ուշադիր հայացքի ներքո, առաջարկում է խորհրդարանում անցնել «լողացող կուրսի»՝ պատգամավորների քանակը սահմանելով 101–ից մինչև 131:
Բացի այդ, «ապահովել խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևակերպման տակ ուզում են արհեստականորեն ստեղծել երկկուսակցական, իսկ դե ֆակտո՝ միակուսակցական համակարգ։
Ըստ առաջարկվող մոդելի՝ խորհրդարանական ընտրություններում միայն հսկիչ փաթեթ ունեցող ուժը կարող է ձևավորել կառավարություն։ Իսկ եթե մեկ ուժը հսկիչ փաթեթ չունի, ապա անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել միայն առաջին ու երկրորդ տեղերը գրաված ուժերը, որոնց պետք է անպայման միանան ավելի քիչ ձայներ հավաքած ուժերը՝ ստեղծելով նախըտրական դաշինք։ Այդ երկուսից որ մեկը հաղթի՝ կվերցնի Կառավարությունը։
Ակնհայտ է, որ սա արհեստականորեն քաղաքական մենաշնորհ ձևավորելու ճանապարհ է։
Սա նաև Սերժ Սարգսյանի սիրած հաճախորդների «ինստիտուտին» օրինական տեսք տալու ճանապարհ է, քանզի արդեն մայր օրենքով է պարտադրվելու քիչ տոկոս հավաքածներին մտնել քաղաքական առևտրի մեջ ու միանալ առավել ձայներ հավաքած կուսակցություններից մեկին։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են «խփվում» տոկոսները, և ում օգտին։ Ասել է թե՝ ՀՀԿ նախագահի մոտ ֆոտոսեսիայի մասնակիցների համար օրենսդրական հիմքեր են նախապատրաստվում։ Ալիկարզումանյանները, արարատզուրաբյանններն ու մյուսներն արդեն կարող են հայտարարել, որ իրենք օրինապաշտ քաղաքացիներ են, ու դրա համար էլ գնացել են նկարվելու։
Մի խոսքով, Բաղրամյան 26–ում օր ու գիշեր նստած մտածում են, թե ինչպես անեն, որ ունենան ցմահ իշխանություն, լիքը լիազորություններ, զրո պատասխանատվություն, վերահսկելի հաճախորդներ և «Այո՛ թալանին» կարգախոսը կյանքի կոչելու մշտական հնարավորություն։ Նրանցից այլ բան չէր էլ սպասվում։ Այլ բան սպասվում է հանրությունից, որին քաղաքական նոր առաջնորդությամբ պետք է ոտքի հանել դրական փոփոխություններ ապահովելու համար։ Այլապես, սրանք եթե դիմադրություն չտեսնեն, ապա Սահմանադրության մեջ կգրեն, որ «ՀՀ ցմահ ու հետմահու ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ով իր իշխանությունն իրականացնում է կոլեկտիվ անպատասխանատվության գաղջ մթնոլորտում»։
Հաճախորդացման օրինականացո՞ւմ

Կորյուն Մանուկյան