Մեկնաբանություն

10.07.2015 11:45


Մանվելի անեծքը

Մանվելի անեծքը

Դատելով ամենից՝ Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առաջ խնդիր է դրված «իրավական» տեսք տալ հետևյալ պատվերին՝ «Հայաստանում պետք է իշխի մեկ կուսակցություն, այդ մեկ կուսակցությանը պետք է իշխի Սերժ Սարգսյանն ու «չերեզ» այդ մեկ կուսակցություն՝ ամբողջ երկրին, ընդ որում՝ ցմահ կամ ցկյանս (ցանկալի է՝ նաև հետմահու)։ Բացի այդ, Հայաստանում պետք է արգելվի «քաղաքականություն» բառը, իսկ քաղաքականությամբ զբաղվողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ «Քաղաքականություն» բառի օգտագործումն առնվազն վարչական պատասխանատվություն պետք է ենթադրի։ Հայաստանի ողջ տարածքը պետք է պատվի կարմիր կետագծերով՝ ներառյալ մարդկանց բնակարանները, որտեղ նաև արագաչափեր ու տեսախցիկներ պետք է տեղադրվեն։ Ընտրությունները պետք է կրեն ձևական բնույթ ու ծառայեն «Մեկ մարդու» իշխանության հավերժացմանը։ Բիզնեսով պետք է զբաղվի միայն մեկ մարդ կամ այդ մեկ մարդուն կից մերձավորները։ Սաշիկը ազգային արժեք է»։

Ահա այս պատվերի կատարումը քողարկելու համար էլ ՍԴ նախագահ աշխատող Գ. Հարությունյանը, չամաչելով իր ճերմակ մազերից, պարբերաբար հանդես է գալիս ասուլիսներով ու հարցազրույցներով։

Ըստ էության՝ խնդիր է դրվել նեոբոլշևիկյան մոդել ներդնել Հայաստանում՝ ՀՀԿ ղեկավարին սովետական գենսեկի ու բրեժնևյան ոճի ղեկավարի կարգավիճակ տալու նպատակով։

Գեներալ–պատգամավոր Մանվելը, փաստորեն, անկախ իրենից, ճիշտ ձևակերպում էր տվել՝ ՀՀԿ ղեկավարին անվանելով «Վերջի բոլշևիկ»։ Դա յուրօրինակ անեծք էր։ Ժամանակը ցույց կտա, թե այդ անեծքն ում համար է վատ վերջաբան ապահովելու՝ հայ ժողովրդի՞, թե՞ Սերժ Սարգսյանի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը