Քաղաքական

10.07.2015 12:09


Վերահաստատվել է ԱՄՆ–ի կողմից ԼՂ–ին մարդասիրական օգնության տրամադրումը

Վերահաստատվել է ԱՄՆ–ի կողմից ԼՂ–ին մարդասիրական օգնության տրամադրումը

«Ասբարեզի» փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը՝ սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ, վերահաստատել է ԱՄՆ–ի կողմից ԼՂ–ին մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիրը:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին տրվող շարունակական օգնության անհրաժեշտությունը:

Նշվում է նաև, որ ԱՄՆ օրենսդիրները կարևորել են ԼՂ–ի ոչ սահմանային և գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Բացի այդ, արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 20.06 մլն դոլարի տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև 1.7 մլն դոլար՝ որպես ռազմական օգնություն, և ևս 600.000 դոլար՝ ռազմական մարզումներ անցկացնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը