Նոյեմբերի 11-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել «Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք» խորագրի ներքո։ Քննարկման հիմնական բանախոսներն էին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը, «Ինտերնյուզ»-ի տնօրեն Նունե Սարգսյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Բանախոսները, նշելով, որ Հայաստանը հետ է գնում եվրոպական արժեքներից, այնուամենայնիվ, ընդգծել են, որ ընդհանուր առմամբ Հայաստանը որդեգրել է հենց եվրոպական արժեքները, և պետք է ձգտի դրանց ներդրմանն ու իրականացմանը։
-Եվրոպա և նմանատիպ հասկացություններն այսօր դարձել են ստերեոտիպեր և ընկալվում են որպես օտար արժեքներ. չկա նաև դրանց ճիշտ ընկալումը,- նշել է Նունե Սարգսյանը։
Թևան Պողոսյանը մասնավորապես նշել է, որ հայ հասարակությունը պետք է պահանջատեր լինի ցանկացած մանրուքի. այդ ժամանակ կգա միջին խավի ժամանակը։
-Այն օրը, երբ մենք սիրենք Եվրոպան մեր մեջ և ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը Եվրոպայի մեջ, կհասկանանք եվրոպական արժեքները,- ընդգծել է Թևան Պողոսյանը։
Քննարկման վերջում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, արձագանքելով բանախոսների ելույթին, ասել է, որ չի կասկածում, որ Հայաստանը Եվրոպայի հետ ինտեգրվելուն այլընտրանք չունի։ Սակայն եվրոպական այդ ինտեգրումը հաջողության հասցնելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է եռակողմ համաձայնություն։
-Այդ եռակողմ համագործակցությունը ես տեսնում եմ հետևյալում՝ Եվրոպան մի կողմից, մեր հասարակությունը մյուս կողմից, և որ ամենակարևորն է՝ ՀՀ իշխանությունները։ Եթե այս եռակողմ համագործակցությունը ճիշտ չեղավ, և սրանցից յուրաքանչյուրն իր ներդրումը չունեցավ, կարծում եմ՝ երբեք չենք կարող հաջողության հասցնել այս եվրագործընթացները,- նշել է Վ.Օսկանյանը։
Խնդիրն, ըստ Վարդան Օսկանյանի, անդամակցությունը չէ, այլ այդ գործընթացներից օգտվել կարողանալը։ Նա նշել է, որ Եվրոպան պետք է ավելի հետևողական լինի Հայաստանի նկատմամբ, որ վերջինս կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Հասարակությունը պետք է առավել պահանջատեր լինի իր առօրյա կյանքում, քանի որ ժողովրդի պահանջատիրությունը համազոր է եվրոպական արժեքներին։ Սակայն ամենակարևոր օղակն իշխանությունն է.
-Ես այնտեղ եղել եմ, և պատճառներից մեկը, որ այսօր այնտեղ չեմ, այն է, որ մի պահ է եկել, երբ արդեն դժվար է խոսքի և գործի այդ տարբերությունը բացատրել եվրոպացիներին։ Այդ խնդիրը միշտ եղել է։ Իշխանությունների ներգրավվածությունն ու հավատարմությունն այդ արժեքներին իսկապես հաջողության գրավականն է։ Իմ փորձը ցույց է տվել, որ մեր հաջորդական իշխանությունները պատրաստ չեն եղել այդ արժեքների ամբողջական որդեգրմանն ու կիրառմանը։
Այստեղ Վ. Օսկանյանը երկու խնդիր է տեսնում։ Առաջինն այն է, որ եվրոպական արժեքների ամբողջական ընդունումն ու կիրառումն իշխանությունները դիտարկել են սպառնալիք իրենց իշխանության համար։ Երկրորդ պատճառն այն է, որ իշխանության այլ օղակներում գտնվող մարդիկ, որոնցից կախված է բարեփոխումների արդյունավետ իրականացումը, խորքային հավատամք չեն ունեցել եվրոպական արժեքների նկատմամբ։
-Եվրոպական արժեքներ չի նշանակում տարեկան մի քանի անգամ պաշտոնական այցելություններ Փարիզ, Բրյուսել։ Մենք պետք է կարողանանք Բրյուսելի, Փարիզի շունչը բերել Հայաստան,- ընդգծել է Վարդան Օսկանյանը։
Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք

7or.am