Այսօր մեռելոց է։ Կառավարությունն այդ առիթով ոչ աշխատանքային օր է հայտարարել։ Սա առաջին տարին չէ, որ այդպես է արվում։ «Տիրացուի» վարչապետությունից հետո մեռելոցի օրը ոչ աշխատանքային հայտարարելը դարձել է վերսահմանադրական նորմ։
Եկեղեցին պետությունից սահմանադրորեն տարանջատված է, բայց դե ֆակտո այդպես չէ։ Ու որքան շատ են սրանք ծառայում մամոնային, այնքան ձևականորեն աստվածապաշտ են ուզում երևալ։
Որքան շատ է տնտեսությունը հետընթաց արձանագրում, այնքան եկեղեցիների շինարարությունը շատանում է։ Մտածում են, որ հոգին այդպես փրկվում է, ու խուսափում ահեղ դատաստանից։ Կամ էլ պարզապես փող են լվանում։
Այդպես էլ պետք է լիներ։ Վուլգար մարքսիզմը հենց այսպիսի դրսևորումներ է ունենում։
Բոլշևիկները չէին ընդունում մասնավոր սեփականության ինստիտուտը և զուգահեռաբար նաև մարտնչող աթեիստներ էին։ Մեր տնաբույծ նեոբոլշևիկները սիրում են մասնավոր սեփականությունը, հատկապես երբ այլոց սեփականության մեջ են փայ մտնում, կամ սեփականություն են խլում, կամ էլ հարկային տեռորով են փաստացի սեփականատեր դառնում։
Սրանք ոչ թե մարտնչող աթեիստներ են, այլ փողի հիմքով տերտերապետություն կառուցողներ։
Մեռելոցը ոչ աշխատանքային օր հայտարարելը Տիգրան Սարգսյանի թողած բազում ժառանգություններից մեկն է։ Նա գնաց, բայց մեռելոցը մնաց։ Օֆշորային մեքենայություններից ազատ ժամանակ բա ուրիշ ի՞նչ պետք է անեին «Բենթլիի վկաները»։ Ճիշտ է, պետք է դառնային «մեռելոցի վկաներ»։
«Մեռելոցի վկաները»

Սամվել Խաչագողյան