Իսրայելի վարչապետը պատմական սխալ է համարում «վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտնում է «TASS»-ը:
Համաձայնության ձեռքբերման մասին լուրը «Twitter»-ի իր էջում հաստատել է ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Երուսաղեմում Նիդեռլանդների արտգործնախարար Բերտ Կունդերսի հետ բանակցություններից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի համար ուղիղ ճանապարհ է բացվում դեպի միջուկային զենք:
«Բազմաթիվ սահմանափակումներ, որոնք դա կանխարգելելու համար էին կիրառվել, վերացվելու են»,-ասել է Իսրայելի վարչապետը։
Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Իրանն ու «վեցնյակը» համաձայնություն են ձեռք բերել, որ Իրանին զենք մատակարարելու ՄԱԿ-ի էմբարգոն ուժի մեջ կմնա առաջիկա 5 տարվա, իսկ հրթիռների և տեխնոլոգիաների մատակարարման էմբարգոն՝ 8 տարվա ընթացքում:
Իսկ 15 տարվա ընթացքում Իրանն ուրանը չի հարստացնի 3.67 տոկոսից ավելի։

7or.am