«Սահմանադրական» պոռնիկների շքահանդեսը և մեր անելիքը
«Գեբելսյան» քարոզչամեքենան լծվել է Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկող սահմանադրական փոփոխությունների օգտին PR անելու գործին։
Կիրառում են «նուրբ» տեխնոլոգիաներ։ «Ա լյա» Կարեն Ավագյան կամ «բարեշրջված» դաշնակ. չեն ասում՝ կեցցե՛ մեր նոր Սահմանադրությունը, աշխարհի ամենալավ Սահմանադրությունը։
«Անկախ» լրատվամիջոցներին թույլատրված է քննադատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ասել, որ դա խայտառակություն է, և ծառայում է բացառապես Սերժ Սարգսյանի իշխանական կյանքի երկարաձգմանը, բայց զուգահեռաբար չմոռանալ «մուտիլովկաներ» անելը և ձեռքի հետ սահմանադրական փոփոխությունների օգտին երկրորդական հարցերում մի երկու լավ բան ասելը։
Օրինակ՝ մեկը գրում է, թե սահմանադրական փոփոխությունները խայտառակություն են, բայց լավ է, որ գոնե միասեռականների ամուսնությունն արգելվել է։ Ստացվում է, որ հայ ժողովրդի համար գլխավոր խնդիրն այն է, որ միասեռական ամուսնություններ չլինեն։ Փաստորեն, կարևորն այն է, որ Գուրգենչիկը Ծիկուլիկի ձեռքը պինդ չբռնի եկեղեցում, իսկ թե իշխանություններն ինչ թալան կանեն, դա ոչինչ։
Հանձնարարված է նաև երկրորդական թեմաները «ռասկրուտկաանել» ու շեղել հանրային ուշադրությունն ամենակարևորից՝ վերարտադրության ծրագրից։ Դրա համար էլ երեկ գրեթե բոլոր իշխանամետ լրատվամիջոցների համապատասխան նյութի վերնագրերում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կամակատար փալասի դերակատարում ունեցող նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին էր գրված։ «Պատահաբար» բաց էր թողնված խայտառակ ընտրակարգի թեման։
Սերժական քարոզիչների ամենասիրելի «մուտլիկովկան», բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի թեման է։ Այդ հարցում, ի դեպ, իշխանությունները սխալվում են։ Նրանց թվում է, թե Քոչարյանի անունը տալով՝ կարող են Սերժին «սղացնել» ու երկրորդ նախագահի համապատկերին «Վերջի բոլշևիկին» դրական լույսի ներքո ներկայացնել։ Սակայն, կրկնեմ, սխալվում են։ Մեղմ ասած՝ սխալվում են։
2008 կամ 2009 թվերին միգուցե մի քանի ոչխարի կարելի էր համոզել, որ Սերժ Սարգսյանը բարի է, որ երկրորդ նախագահից ծանր ժառանգություն է ստացել, որ կրակն է ընկել նրա ձեռքը, ու որ Քոչարյանի համեմատ լավն է, բայց կյանքը լրիվ հակառակն ապացուցեց, ու հիմա ինչքան շատ հաչեն Քոչարյանի ուղղությամբ, այնքան բումերանգի էֆեկտով ճակատներին են ստանալու։
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին ու ընդհանրապես ամբողջ հանրությանը, ապա դրանց առողջ հատվածները պետք է մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները և կոնսենսուսի գան մեկ հարցում՝ Հայաստանում թույլ չտալ բռնապետական համակարգի ներդնում և իրականացնել իշխանափոխություն։ Այլ տեսակետ ունեցողները թող ժողգործիքի կարգավիճակով քարոզեն Սերժի Սահմանադրության օգտին։
«Սահմանադրական» պոռնիկների շքահանդեսը և մեր անելիքը
«Գեբելսյան» քարոզչամեքենան լծվել է Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկող սահմանադրական փոփոխությունների օգտին PR անելու գործին։
Կիրառում են «նուրբ» տեխնոլոգիաներ։ «Ա լյա» Կարեն Ավագյան կամ «բարեշրջված» դաշնակ. չեն ասում՝ կեցցե՛ մեր նոր Սահմանադրությունը, աշխարհի ամենալավ Սահմանադրությունը։
«Անկախ» լրատվամիջոցներին թույլատրված է քննադատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ասել, որ դա խայտառակություն է, և ծառայում է բացառապես Սերժ Սարգսյանի իշխանական կյանքի երկարաձգմանը, բայց զուգահեռաբար չմոռանալ «մուտիլովկաներ» անելը և ձեռքի հետ սահմանադրական փոփոխությունների օգտին երկրորդական հարցերում մի երկու լավ բան ասելը։
Օրինակ՝ մեկը գրում է, թե սահմանադրական փոփոխությունները խայտառակություն են, բայց լավ է, որ գոնե միասեռականների ամուսնությունն արգելվել է։ Ստացվում է, որ հայ ժողովրդի համար գլխավոր խնդիրն այն է, որ միասեռական ամուսնություններ չլինեն։ Փաստորեն, կարևորն այն է, որ Գուրգենչիկը Ծիկուլիկի ձեռքը պինդ չբռնի եկեղեցում, իսկ թե իշխանություններն ինչ թալան կանեն, դա ոչինչ։
Հանձնարարված է նաև երկրորդական թեմաները «ռասկրուտկա անել» ու շեղել հանրային ուշադրությունն ամենակարևորից՝ վերարտադրության ծրագրից։ Դրա համար էլ երեկ գրեթե բոլոր իշխանամետ լրատվամիջոցների համապատասխան նյութի վերնագրերում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կամակատար փալասի դերակատարում ունեցող նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին էր գրված։ «Պատահաբար» բաց էր թողնված խայտառակ ընտրակարգի թեման։
Սերժական քարոզիչների ամենասիրելի «մուտլիկովկան», բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի թեման է։ Այդ հարցում, ի դեպ, իշխանությունները սխալվում են։ Նրանց թվում է, թե Քոչարյանի անունը տալով՝ կարող են Սերժին «սղացնել» ու երկրորդ նախագահի համապատկերին «Վերջի բոլշևիկին» դրական լույսի ներքո ներկայացնել։ Սակայն, կրկնեմ, սխալվում են։ Մեղմ ասած՝ սխալվում են։
2008 կամ 2009 թվերին միգուցե մի քանի ոչխարի կարելի էր համոզել, որ Սերժ Սարգսյանը բարի է, որ երկրորդ նախագահից ծանր ժառանգություն է ստացել, որ կրակն է ընկել նրա ձեռքը, ու որ Քոչարյանի համեմատ լավն է, բայց կյանքը լրիվ հակառակն ապացուցեց, ու հիմա ինչքան շատ հաչեն Քոչարյանի ուղղությամբ, այնքան բումերանգի էֆեկտով ճակատներին են ստանալու։
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին ու ընդհանրապես ամբողջ հանրությանը, ապա դրանց առողջ հատվածները պետք է մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները և կոնսենսուսի գան մեկ հարցում՝ Հայաստանում թույլ չտալ բռնապետական համակարգի ներդնում և իրականացնել իշխանափոխություն։ Այլ տեսակետ ունեցողները թող ժողգործիքի կարգավիճակով քարոզեն Սերժի Սահմանադրության օգտին։
Կարեն Հակոբջանյան