Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ում նոր հեղաշրջում է նախապատրաստում
Որպես բոլշևիկյան դպրոցի տիպիկ ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ իշխանությունը գտնվում է նրա ձեռքում, ով կարողանում է տիրել մենաշնորհ ունեցող կուսակցությանը։
Մեկ «Զապորոժեցի» կուսակցության փոխակերպումը
1998–ից հետո ՀՀԿ–ն հանգամանքների բերումով վերածվել է անցումային երկրներին բնորոշ իշխանության կուսակցության։ Այն ֆորմալ առումով ազգայնական–պահպանողական գաղափարախոսության կրող է, բայց իրականում առաջնորդվում է լրիվ այլ գաղափարախոսությամբ ու սկզբունքներով։
ՀՀԿ–ն, պատկերավոր ասած, դարձել է «դախլ», որի վրա իրենց ապրանքները տարբեր ժամանակաշրջաններում տեղավորել են տարբեր մարդիկ, և օգտագործել իշխանության կուսակցությունը։
Սկզբում Վազգեն Սարգսյանը «հեծնեց» ՀՀԿ–ին՝ այն մի քանի հոգանոց կուսակցությունից վերածելով ֆունկցիոներ գորշությունների և կրիմինալի հավաքատեղիի։
1999թ. հոկտեմբերի 27–ին ՀՀԿ–ն գլխատվեց և հայտնվեց պերմանենտ փոխակերպումների մեջ։
«Սերժի՛կ, հեռացի՛ր», «Սերժի՛կ, մոտեցի՛ր»
2000թ. ՀՀԿ–ական վերնախավը՝ Անդրանիկ Մարգարյանի և սպանված Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի գլխավորությամբ, պահանջում էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հիմնավորելով այդ պահանջը «Հոկտեմբերի 27»–ի գործի անաչառ քննությանը վերջինիս խոչընդոտելու հանգամանքով։
Այդ պահանջից շատ չանցած՝ Ա. Սարգսյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից՝ իր տեղը զիջելով «թիմակից» Մարգարյանին։
Ուշագրավն այն է, որ 2003–ի խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանը հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղում՝ Ա.Մարգարյանի կողքին (հրաժարականի պահանջից մինչև ցուցակային ընկերություն, փաստորեն, մեկ քայլ է)։
2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ–ական՝ իր հետ տանելով «հայերեն վատ խոսող» կրիմինալին (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Սերժ Սարգսյանի իշխանության «հավերժացմանը» միտված սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստողներն այժմ առաջարկում են հայերեն վատ խոսողներին թույլ չտալ դառնալ պատգամավոր)։ Դա ՀՀԿ–ում հեղաշրջում իրականացնելու և իշխանության կուսակցությունը սեփականաշնորհելու համար էր արվում։
Մարգարյա՞ն, թե՞ Սարգսյան
2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանկարծամահ եղավ Անդրանիկ Մարգարյանը։ Այդ մահը բացեց Սերժ Սարգսյանի ճանապարհը դեպի վարչապետի ու ՀՀԿ նախագահի աթոռ։ Մինչ այդ դեռ հայտնի չէր, թե ով է լինելու իշխանության կուսակցության նախագահի թեկնածուն։
Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ նախագահն էր և հավակնություն էր ցուցաբերում ՀՀ նախագահի աթոռին հայտնվելու հարցում։ Նման հավակնություն ուներ նաև Սերժ Սարգսյանը, ում ֆորմալ կարգավիճակը և ՀՀԿ–ի վրա ոչ բավարար ազդեցությունը, սակայն, թույլ չէին տալիս ՀՀԿ–ից նախագահի թեկնածու դառնալ։ Մարգարյանի մահը վերջակետ դրեց ներՀՀԿական լուռ պայքարին։
ՀՀԿ–ից նախագահի թեկնածու դարձավ Սերժ Սարգսյանը, և 2008–ի հայտնի իրադարձությունների արդյունքում վերցրեց ՀՀ նախագահի աթոռը։ Դե իսկ Անդրանիկ Մարգարյանը հետմահու ստացավ «սփոփիչ մրցանակ»՝ նրա որդի Տարոնը դարձավ Երևանի քաղաքապետ։
Սարգսյանը՝ Ստալինի ու Բրեժնևի արանքում
2008թ. նախագահական ընտրություններից հետո Սարգսյանն արդեն նոր հեղաշրջում է պատրաստում ՀՀԿ–ում։ Այդ հեղաշրջման նպատակը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն է՝ «Պայքարում ենք չար օլիգարխների» և «Իրականացնենք էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիա՝ ունեցվածքը հարուստներից խլելով ու աղքատներին բաժանելով» դեմագոգիկ լոզունգների ներքո։ Ասել է թե՝ եկել է «հայերեն վատ խոսողներից» սեփականությունը խլելու, գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելու և դա որպես բարեշրջում ներկայացնելու ժամանակը։
Սարգսյանն ուզում է «հին» ՀՀԿ–ականներին փոխարինել նեոկոմսոմոլներով, որոնք պետք է բացառապես իրեն պարտական լինեն պետական համակարգում հայտնվելու և կերակրատաշտի փշրանքներից օգտվելու համար։ Սա որոշ մասով Ստալինի, իսկ որոշ մասով էլ՝ Բրեժնևի քայլերն է հիշեցնում։
Սահմանադրական փոփոխությունները հենց անձնիշխանություն ձևավորելու և ցմահ իշխելու համար են նախաձեռնվել։ Փոփոփոխություններ, որոնք իրականում պետական հեղաշրջման փորձ են՝ իշխանության յուրացման հատկանիշներով։ Իսկ նման փորձն առանց իշխանության կուսակցության ներքին հեղաշրջման հնարավոր չէ։ Կամ էլ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության յուրացմանն անմիջապես հաջորդելու են ներՀՀԿ–ական հեղաշրջումն ու իշխանության ուզուրպացումը։
Պետք է նկատել, որ Սարգսյանը նոր բան չի հնարել։ Նրա «հոգևոր հայրերը»՝ «սովետական «գենսեկները», հենց այդ ոճով էլ աշխատել են՝ ի վերջո, փլուզման տանելով այն պետությունը, որը ղեկավարում էին։
Ի՞նչ է սպասվում
Սարգսյանի մոտ կստացվի՞ արդյոք պետական հեղաշրջման ծրագիրը, թե՞ ոչ, կախված է յուրաքանչյուրիցս։
ՀՀԿ ղեկավարը հենարան չունի։ Համապատասխան զանգվածի դեպքում ոստիկանությունը պարզապես շարքից դուրս կգա («Ես Վովա Գասպարյա՛նն եմ»), և վե՛րջ։ Այդ ժամանակ արդեն հանրությունը որքան ուզի՝ այնքան կխփի։
Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ում նոր հեղաշրջում է նախապատրաստում
Որպես բոլշևիկյան դպրոցի տիպիկ ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ իշխանությունը գտնվում է նրա ձեռքում, ով կարողանում է տիրել մենաշնորհ ունեցող կուսակցությանը։
Մեկ «Զապորոժեցի» կուսակցության փոխակերպումը
1998–ից հետո ՀՀԿ–ն հանգամանքների բերումով վերածվել է անցումային երկրներին բնորոշ իշխանության կուսակցության։ Այն ֆորմալ առումով ազգայնական–պահպանողական գաղափարախոսության կրող է, բայց իրականում առաջնորդվում է լրիվ այլ գաղափարախոսությամբ ու սկզբունքներով։
ՀՀԿ–ն, պատկերավոր ասած, դարձել է «դախլ», որի վրա իրենց ապրանքները տարբեր ժամանակաշրջաններում տեղավորել են տարբեր մարդիկ, և օգտագործել իշխանության կուսակցությունը։
Սկզբում Վազգեն Սարգսյանը «հեծնեց» ՀՀԿ–ին՝ այն մի քանի հոգանոց կուսակցությունից վերածելով ֆունկցիոներ գորշությունների և կրիմինալի հավաքատեղիի։
1999թ. հոկտեմբերի 27–ին ՀՀԿ–ն գլխատվեց և հայտնվեց պերմանենտ փոխակերպումների մեջ։
«Սերժի՛կ, հեռացի՛ր», «Սերժի՛կ, մոտեցի՛ր»
2000թ. ՀՀԿ–ական վերնախավը՝ Անդրանիկ Մարգարյանի և սպանված Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի գլխավորությամբ, պահանջում էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հիմնավորելով այդ պահանջը «Հոկտեմբերի 27»–ի գործի անաչառ քննությանը վերջինիս խոչընդոտելու հանգամանքով։
Այդ պահանջից շատ չանցած՝ Ա. Սարգսյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից՝ իր տեղը զիջելով «թիմակից» Մարգարյանին։
Ուշագրավն այն է, որ 2003–ի խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանը հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղում՝ Ա. Մարգարյանի կողքին (հրաժարականի պահանջից մինչև ցուցակային ընկերություն, փաստորեն, մեկ քայլ է)։
2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ–ական՝ իր հետ տանելով «հայերեն վատ խոսող» կրիմինալին (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Սերժ Սարգսյանի իշխանության «հավերժացմանը» միտված սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստողներն այժմ առաջարկում են հայերեն վատ խոսողներին թույլ չտալ դառնալ պատգամավոր)։ Դա ՀՀԿ–ում հեղաշրջում իրականացնելու և իշխանության կուսակցությունը սեփականաշնորհելու համար էր արվում։
Մարգարյա՞ն, թե՞ Սարգսյան
2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանկարծամահ եղավ Անդրանիկ Մարգարյանը։ Այդ մահը բացեց Սերժ Սարգսյանի ճանապարհը դեպի վարչապետի ու ՀՀԿ նախագահի աթոռ։ Մինչ այդ դեռ հայտնի չէր, թե ով է լինելու իշխանության կուսակցության նախագահի թեկնածուն։
Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ նախագահն էր և հավակնություն էր ցուցաբերում ՀՀ նախագահի աթոռին հայտնվելու հարցում։ Նման հավակնություն ուներ նաև Սերժ Սարգսյանը, ում ֆորմալ կարգավիճակը և ՀՀԿ–ի վրա ոչ բավարար ազդեցությունը, սակայն, թույլ չէին տալիս ՀՀԿ–ից նախագահի թեկնածու դառնալ։ Մարգարյանի մահը վերջակետ դրեց ներՀՀԿական լուռ պայքարին։
ՀՀԿ–ից նախագահի թեկնածու դարձավ Սերժ Սարգսյանը, և 2008–ի հայտնի իրադարձությունների արդյունքում վերցրեց ՀՀ նախագահի աթոռը։ Դե իսկ Անդրանիկ Մարգարյանը հետմահու ստացավ «սփոփիչ մրցանակ»՝ նրա որդի Տարոնը դարձավ Երևանի քաղաքապետ։
Սարգսյանը՝ Ստալինի ու Բրեժնևի արանքում
2008թ. նախագահական ընտրություններից հետո Սարգսյանն արդեն նոր հեղաշրջում է պատրաստում ՀՀԿ–ում։ Այդ հեղաշրջման նպատակը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն է՝ «Պայքարում ենք չար օլիգարխների» և «Իրականացնենք էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիա՝ ունեցվածքը հարուստներից խլելով ու աղքատներին բաժանելով» դեմագոգիկ լոզունգների ներքո։ Ասել է թե՝ եկել է «հայերեն վատ խոսողներից» սեփականությունը խլելու, գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելու և դա որպես բարեշրջում ներկայացնելու ժամանակը։
Սարգսյանն ուզում է «հին» ՀՀԿ–ականներին փոխարինել նեոկոմսոմոլներով, որոնք պետք է բացառապես իրեն պարտական լինեն պետական համակարգում հայտնվելու և կերակրատաշտի փշրանքներից օգտվելու համար։ Սա որոշ մասով Ստալինի, իսկ որոշ մասով էլ՝ Բրեժնևի քայլերն է հիշեցնում։
Սահմանադրական փոփոխությունները հենց անձնիշխանություն ձևավորելու և ցմահ իշխելու համար են նախաձեռնվել։ Փոփոփոխություններ, որոնք իրականում պետական հեղաշրջման փորձ են՝ իշխանության յուրացման հատկանիշներով։ Իսկ նման փորձն առանց իշխանության կուսակցության ներքին հեղաշրջման հնարավոր չէ։ Կամ էլ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության յուրացմանն անմիջապես հաջորդելու են ներՀՀԿ–ական հեղաշրջումն ու իշխանության ուզուրպացումը։
Պետք է նկատել, որ Սարգսյանը նոր բան չի հնարել։ Նրա «հոգևոր հայրերը»՝ «սովետական «գենսեկները», հենց այդ ոճով էլ աշխատել են՝ ի վերջո, փլուզման տանելով այն պետությունը, որը ղեկավարում էին։
Ի՞նչ է սպասվում
Սարգսյանի մոտ կստացվի՞ արդյոք պետական հեղաշրջման ծրագիրը, թե՞ ոչ, կախված է յուրաքանչյուրիցս։
ՀՀԿ ղեկավարը հենարան չունի։ Համապատասխան զանգվածի դեպքում ոստիկանությունը պարզապես շարքից դուրս կգա («Ես Վովա Գասպարյա՛նն եմ»), և վե՛րջ։ Այդ ժամանակ արդեն հանրությունը որքան ուզի՝ այնքան կխփի։
Կորյուն Մանուկյան