Մեկնաբանություն

20.07.2015 00:05


Դեմոկրատական ցենտրալիզմն ու խորհրդարանական կայուն մեծամասնությունը (տեսանյութ)

Դեմոկրատական ցենտրալիզմն ու խորհրդարանական կայուն մեծամասնությունը (տեսանյութ)

Ինչ բառեր ու տերմիններ ասես, որ չեն հորինում բոլոր այն ղեկավարները, ովքեր փորձում են սեփական իշխանության «հավերժացման» ծրագիրը ներկայացնել որպես համաժողովրդական և կուսակցական պահանջ։

Սովետական «գենսեկներից» Բրեժնևն, օրինակ, շատ էր սիրում «դեմոկրատական ցենտրալիզմ» ձևակերպումը, որը տեղ գտավ նաև 1977թ. ԽՍՀՄ սահմանադրության մեջ։ Դա իրականում նշանակում էր Բրեժնևի գլխավորությամբ Կոմկուսի պոլիտբյուրոյական որոշումների իրականացում հնազանդ մեծամասնության անունից։ Այլ կերպ ասած՝ դա նշանակում էր իշխանությունը զավթած փոքրամասնության կառավարում «ժողովրդի ներկայացուցիչների հավաքատեղի» Գերագույն խորհրդի և «պարտիայի» անունից։

Հիմա նույն բանն ուզում են անել Հայաստանում։ «Դեմոկրատական ցենտրալիզմին» փոխարինելու է եկել «խորհրդարանական կայուն մեծամասնությունը», բայց էությունը նույնն է մնացել։ Երկուսն էլ բոլշևիկյան կոդի մեջ են։

Սերժ Սարգսյանը, սովետական «գենսեկների» պես, ուզում է ցմահ իշխել՝ դա անելով «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով»։

Բոլշևիկյան «չումայից», փաստորեն, դեռ չենք ձերբազատվել։ Հետադիմական ուժերը գլուխ են բարձրացրել ու փորձում են ռևանշի հասնել՝ նպատակ ունենալով «սահմանադրորեն» ամրագրել թալանի իրավունքը։

Եվ ուրեմն, ո՛չ սահմանադրական փոփոխություններին, ո՛չ Սերժ Սարգսյանին։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Կից ներկայացված տեսանյութը 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի մասին է։ Տեսանյութի հերոսը Բրեժնևն է։ Տեսանյութը դիտելիս ներկայիս իրադարձությունները կարող են «դեժավյուի» զգացողություն առաջացնել։

Այս խորագրի վերջին նյութերը