Քաղաքական

21.07.2015 10:42


Հայաստանցիների 81%-ը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին

Հայաստանցիների 81%-ը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին

Հայաստանի բնակիչների 81%-ը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Այս մասին են վկայում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հ/կ (APR Group)-ի իրականացրած սոցհարցման արդյունքները:

Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում բնակվող 1300 մարդկանց շրջանում 2014-ի օգոստոսին անցկացված հարցումը վերաբերում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, իշխանությունների նկատմամբ վերաբերմունքին եւ ընտրական գործընթացներին՝ ընդհանրապես:

Հարցվածների 75,7 տոկոսի կարծիքով սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրում ոչինչ չի փոխվի, 60,1%-ը համոզված է, որ գործող Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, իսկ 53,2%-ն ընդհանրապես տեղյակ չէ, որ փոփոխություններ են նախաձեռնվում:

Սահմանադրափոխության գործընթացի վերաբերյալ վստահության հարցում եւս բնակչությունը, մեղմ ասած, թերահավատորեն է տրամադրված:

Մանրամասները՝ «zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը