Հանրապետական կուսակցության օրակարգում Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համագործակցելու հարցը չկա դրված
Նոյեմբերի 11-ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում ԼևոնՏեր-Պետրոսյանը հիշատակել էր ԵղիազարԱյնթապցու մասին՝ նշելով, որԷջմիածնի միաբանները նրան Ամենայնհայոց կաթողիկոս են կարգում, միայն թե նա ազգի գլխինփորձանք չբերի ուեկեղեցին չպառակտի։
Ըստ բազմաթիվ կարծիքների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերը հասցեագրված են Սերժ Սարգսյանին։
-Հանրապետականի օրակարգում համագործակցության հարց չկա,- «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, -Հանրապետական կուսակցությունը և նախագահ Սարգսյանը մշտապես երկխոսության և համերաշխության կողմնակից են եղել։ Եթե նրանք մոռացել են, ապա ասեմ, որ դեռևս հետընտրական փուլում նախագահ Սարգսյանը Հանրապետության հրապարակում բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել և համագործակցել։ Իսկ համագործակցության լավագույն միջոցն այն կլիներ, որ «Հայ ազգային կոնգրեսը» մասնակցեր այն կլոր սեղաններին, որոնք պարպերաբար կազմակերպում է նախագահ Սարգսյանը։
Է. Շարմազանովը նաև հավելել է, որ ՀՀԿ-ն ի՛նքն է իր օրակարգը ձևավորում, այլ ոչ թե սպասում է, թե ինչ կասի և կանի Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ քաղաքական ուժ։
Եվ ընդհանրապես ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթըհակասական է։
-Առաջին մասում նա հերթապահ քննադատությամբ է հանդես գալիս՝ ցանկանալով պահել ընդդիմության էլեկտորատը, սակայն նրա փաստարկները համոզիչ չեն։ Երկրորդ մասում նա գնահատականներ է տալիս նախագահի քաղաքականությանը, և ընդունում, որ ընտրություններում իրեն հաղթած թեկնածուն արժանի է Նոբելյան մրցանակի, և շաբաթվա եվրոպացի է անվանում։ Ավելին, ասում է՝ Սերժ Սարգսյանը 21-րդ դարի իրատես, հեռանկարային քաղաքական գործիչ է, ով չի իրականացնոմ ոչ ամբոխահաճո քաղաքականություն։
ԼՂ-ի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումների հետ էլ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ՝ դրանք համարելով անիրատեսական.
-Տեր-Պետրոսյանը խոսել է Ղարաբաղի մասին՝ ընդհանրապես չխոսելով կարգավիճակի հարցի մասին։ Ի տարբերություն իրենց՝ մեզ համար գլխավոր հարցը կարգավիճակի հարցն է, և Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Ամփոփելով ողջ ելույթը՝ Հանրապետական խմբակցության քարտուղարը նշել է, որ այն առավելապես ուղղված է ընդդիմադիր մեկ այլ ճամբարի դեմ.
-Այժմ 2012թ. խորհրդարանական ընտրություններին են նախապատրաստվում, և Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ կա նաև այլ բևեռ։ Այդ քաղաքական ուժերը պայքարում են մեկը մյուսի դեմ, որպեսզի ընդդիմադիր էլեկտորատի ձայներին տիրանան։ Ավելի շատ դա Տեր-Պետրոսյանի և ընդդիմադիր այլ թևի ներքին մրցակցության խնդիր է։
Հանրապետական կուսակցության օրակարգում Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համագործակցելու հարցը չկա դրված
Նոյեմբերի 11-ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակել էր Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, որ Էջմիածնի միաբանները նրան Ամենայն հայոց կաթողիկոս են կարգում, միայն թե նա ազգի գլխին փորձանք չբերի ու եկեղեցին չպառակտի։
Ըստ բազմաթիվ կարծիքների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերը հասցեագրված են Սերժ Սարգսյանին։
-Հանրապետականի օրակարգում համագործակցության հարց չկա,- «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, -Հանրապետական կուսակցությունը և նախագահ Սարգսյանը մշտապես երկխոսության և համերաշխության կողմնակից են եղել։ Եթե նրանք մոռացել են, ապա ասեմ, որ դեռևս հետընտրական փուլում նախագահ Սարգսյանը Հանրապետության հրապարակում բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել և համագործակցել։ Իսկ համագործակցության լավագույն միջոցն այն կլիներ, որ «Հայ ազգային կոնգրեսը» մասնակցեր այն կլոր սեղաններին, որոնք պարպերաբար կազմակերպում է նախագահ Սարգսյանը։
Է. Շարմազանովը նաև հավելել է, որ ՀՀԿ-ն ի՛նքն է իր օրակարգը ձևավորում, այլ ոչ թե սպասում է, թե ինչ կասի և կանի Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ քաղաքական ուժ։
Եվ ընդհանրապես ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հակասական է։

7or.am