ՀԷՑ-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Լույս» հիմնադրամին
ՀԷՑ-ը, որը վնասով էր աշխատում, եւ կուտակել է մեծ չափի պարտքեր, հսկայական գումարներ է փոխանցել զանազան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների։ Դրանց թվում է նաեւ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմանդրամը: Այս մասին գրում է «Հետք»–ը, որը հիմնադրամին խնդրել է տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները, եւ նշել, թե իր գործունեության ընթացքում որքան ֆինանսական օժանդակություն է ստացել ՀԷՑ-ից։ Հիմնադրամից պատասխանել են, որ «Լույսը» յուրաքանչյուր տարի «azdarar.am» կայքում հրապարակում է իր գործուենության մասին հաշվետվություն։
«Հիմնադրամի մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունն առկա է այդ կայքում»,- ասված է գրավոր պատասխանում։
«azdarar.am»-ում հրապարակված են հիմնադրամի վերջին չորս տարվա հաշվետվությունները, սակայն միայն 2013 եւ 2014 թթ․ հաշվետվություններում է երևում, թե որքան գումար է հատկացրել ՀԷՑ-ը «Լույսին»։
ՀԷՑ-ը 2014 թվականին 1 միլիարդ 500 մլն դրամ է փոխանցել «Լույս» հիմնադրամին, իսկ 2013 թվականին՝ 1 միլիարդ 300 մլն դրամ:
2011 եւ 2012 թվականներին նույնպես փոխանցել է, սակայն հայտնի չէ՝ որքան։«Լույս» հիմնադրամի կայքում այդ հաշվետվությունները չկան։
«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով։ Դրա հիմնադիրներն են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀԷՑ-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Լույս» հիմնադրամին
ՀԷՑ-ը, որը վնասով էր աշխատում, եւ կուտակել է մեծ չափի պարտքեր, հսկայական գումարներ է փոխանցել զանազան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների։ Դրանց թվում է նաեւ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմանդրամը: Այս մասին գրում է «Հետք»–ը, որը հիմնադրամին խնդրել է տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները, եւ նշել, թե իր գործունեության ընթացքում որքան ֆինանսական օժանդակություն է ստացել ՀԷՑ-ից։ Հիմնադրամից պատասխանել են, որ «Լույսը» յուրաքանչյուր տարի «azdarar.am» կայքում հրապարակում է իր գործուենության մասին հաշվետվություն։
«Հիմնադրամի մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունն առկա է այդ կայքում»,- ասված է գրավոր պատասխանում։
«azdarar.am»-ում հրապարակված են հիմնադրամի վերջին չորս տարվա հաշվետվությունները, սակայն միայն 2013 եւ 2014 թթ․ հաշվետվություններում է երևում, թե որքան գումար է հատկացրել ՀԷՑ-ը «Լույսին»։
ՀԷՑ-ը 2014 թվականին 1 միլիարդ 500 մլն դրամ է փոխանցել «Լույս» հիմնադրամին, իսկ 2013 թվականին՝ 1 միլիարդ 300 մլն դրամ:
2011 եւ 2012 թվականներին նույնպես փոխանցել է, սակայն հայտնի չէ՝ որքան։ «Լույս» հիմնադրամի կայքում այդ հաշվետվությունները չկան։
«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով։ Դրա հիմնադիրներն են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մանրամասները՝ «Հետք»–ում։