Աշխարհ

23.07.2015 19:58


Ուկրաինացի մանկաբարձները պատժել են իրենց երեխաներից հրաժարված մայրերին

Ուկրաինացի մանկաբարձները պատժել են իրենց երեխաներից հրաժարված մայրերին

Մեծ սկանդալ է հասունացել Ռուսաստանում՝ կապված բժշկական էթիկայի հետ: «Вконтакте» սոցիալական ցանցում ստեղծված «Злой медик» խմբում բժիշկները քննարկում էին, թե ինչպես են վարվում այն կանանց հետ, ովքեր հրաժարվում են իրենց նորածին երեխաներից:

Այսպես, օրինակ, մանկաբարձներից մեկը պատմել է, որ այն կանանց, ովքեր հրաժարվում են իրենց երեխաներից, բժիշկները վիրահատության ժամանակ աշխատում են հնարավորինս մեծ բացվածք անել և տգեղ կարեր դնել:

«Վերջերս հերթական նման մայրիկն էր եկել հիվանդանոց սեփական մեքենայով: Արգանդի վրա սպի կա, կծկումներ ունի: Երեխայից հրաժարվելու մասին ասաց միայն վիրահատությունից հետո, երբ մենք արդեն գեղեցիկ կարեր դրեցինք: Դե, մենք էլ նրա մեքենայի անիվները ծակեցինք», - պատմել է բժիշկներից մեկը:

Գրառմանն արձագանքել է ևս մեկ բժիշկ, ով պատմել է, որ նման մայրերին իսկապես փորձում են հնարավորինս տգեղ կարեր անել, իսկ մեկ անգամ նույնիսկ դեպք է տեղի ունեցել, երբ ծննդաբերած և երեխայից հրաժարված կանանցից մեկն ուտելու բան է ուզել, և վրդովված բժիշկն այնքան ուժեղ է շպրտել շիլայով ափսեն, որ այն հարվածել է կնոջ դեմքին:

«КП»-ն փորձել է պարզաբանում ստանալ խմբում գրանցված բժիշկներից մեկից, ով պատմել է, որ նման վերաբերմունք երեխաներից հրաժարվող կանանց նկատմամբ նա տեսնում է դեռ ինտերնատուրայից, քանի որ երեխայից հրաժարվելու դեպքերը հիվանդանոցի համար արտակարգ դեպքեր են: Այդ իսկ պատճառով բժիշկները չեն սիրում նման կանանց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը